Հայտնի է` Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը

Հայտնի է` Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը

Medicine Ipress 2024-08-17 21:44:00 10431
img5211_sBCjg.jpeg

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման շուրջ 20 դեպք է գրանցել, մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է անասնաբուժական գիտությունների թեկնածու Սերգեյ Չախմախչյանը։

Արևմտյան Նեղոսի տենդը սուր տրամսմիսիոն վիրուսային հիվանդություն է, որի տարածման ուղին մոծակներն են։ Վարակի տարածման պատճառներից է գլոբալ տաքացումը, երկրից երկիր տեղափոխվող վարակված թռչունները, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն:

«Վարակման դեպքերը հիմնականում գրանցվել են Արարատի մարզում, մի քանի դեպք` Արագածոտնի մարզում։ Դեռ փորձում են պարզել, թե Հայաստանում ինչ տեսակի մոծակներն են առավել տարածում հիվանդությունը»,–ասել է Չախմախչյանը։

Նրա խոսքով` հիվանդությունը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ Մինչև 85 % դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխավացի, ցանավորման տեսքով։

Հայաստանում վերջին 14 օրում Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակի 29 դեպք է գրանցվել

Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միարժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։

«Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժում նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ»,–ասաց մասնագետը։

Նա մարդկանց հորդորում է խուսափել ճահճուտ, խոնավ տեղերից կամ օգտվել այնպիսի հագուստից, որը կծածկի մաշկի բաց հատվածները։ Տան պատուհաններին պետք է տեղադրել հատուկ ցանցեր, օգտվել էլեկտրական սարքերից, որոնք վանում են մոծակներին կամ օգտվել միջատասխան սարքերից։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ