Հայտնի է ինչպես է փոխանցվում Կապիկի ծաղիկ վիրուսը

Հայտնի է ինչպես է փոխանցվում Կապիկի ծաղիկ վիրուսը

Medicine Ipress 2022-05-24 12:27:00 18441
kapiki-cagik-1_4DEGx.jpg

ԱՀԿ-ի տվյալներով վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել է կապիկի ծաղիկի դեպքեր, որոնք կապված չեն ճանապարհորդությունների հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՎԿԱԿ-ի մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

Ըստ Պարոնյանի, այս հիվանդության դեպքերն արձանագրվում էին հիմնական աֆրիկյան մայրցամաք ճանապարհորդելուց հետո և հենց ճանապարհորդած անանց շրջանում։  Իսկ այս վերջին դեպքերը կապված չեն ճանապարհորդելու հետ, մի շարք երկրներում ուժեղացվել է հսկողությունը վաղ ախտորոշման և մեկուսացման համար։

Կապիկի ծաղիկի վիրուսը մարդուց մարդուն փոխանցվում է միայն սերտ եւ երկարատև շփման հետևանքով և մասնագետի փոխանցմամբ, վիրուսն օդակաթիլային եղանակով չի կարող փոխանցվել։

Այս պահին գրանցել է հիվանդացության 92 դեպք՝ 13 երկրներում։ Նշենք, որ ԱՀԿ-ի տվյալներով դեպքեր են գրանցվել Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում։ Սա ԴՆԹ վիրուս է, այն համավարակ առաջացնելու հակում չունի եւ գաղտնի շրջանում վարակիչ չէ, իսկ քովիդը ՌՆԹ վիրուս է, որը հակում ունի շատ արագ փոփոխվելու, իսկ ԴՆԹ վիրուսը հազարավոր անգամներով փոփոխվելու հակումը պակաս է։

Կապիկի ծաղիկ վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին: «Սերտ շփման դեպքում հնարավոր է փոխանցումը և քանի որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց մոտ է արձանագրվել, համարվում է, որ կարող է նաեւ սեռական ճանապարհով փոխանցված լինի, բայց սա վարկած է, դեռ ստուգվում է»,-ասաց Պարոնյանը։

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է. խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,

չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,

կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,

կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։ 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ