Հայաստանում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է ծաղկի դեպքեր

Հայաստանում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է ծաղկի դեպքեր

Medicine Ipress 2022-05-31 15:56:00 2214
Հետևեք մեզ՝ Telegram-ում
jrcaxik-1_tCRyl.jpg

Հայաստանում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք: Հիվանդությամբ վարակված անձանցից 88,2 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, որից 40 տոկոսը՝ 3-6 տարեկանները: Չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, սակայն գրանցվող դեպքերը չեն հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը և անհանգստացնող ցուցանիշներ չեն:

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ ջրծաղիկը ակտիվանում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում:

«Նախորդ երկու տարվա համեմատ ունենք վարակի դեպքերի գրանցման աճ, սակայն այդ տարիներին, պայմանավորված համավարակային սահմանափակումներով, որի հետևանքով շատ չէր մարդկանց շփումը միմյանց հետ, հիվանդությունը չէր տարածվում: Վերլուծության տվյալների համաձայն՝ այժմ շատ են դեպքերը Երևան քաղաքում, Սյունիքի և Լոռու մարզերում: Այսինքն՝ քաղաքներում են գրանցվում շատ դեպքերը, քանի որ մարդկանց սերտ շփման համար քաղաքային պայմանները նպաստավոր են»,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին չի կարող տրամադրել նախորդ երկու տարիներին ջրծաղիկ հիվանդության արձանագրված դեպքերը:

Ջրծաղիկը մեծ մասամբ գրանցվում է դպրոցահասակ և մանկապարտեզային տարիքի երեխաների շրջանում: Համաճարակաբանի խոսքով՝ այժմ վարակի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել նաև հիվանդության պարբերականությամբ. «Եթե 2018-ի հետ համեմատենք, ապա կարող ենք ասել, որ հիվանդության աճ չունենք: Իսկ այս տարի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել վարակի պարբերականությամբ. այն 3-4 տարի պարբերականությամբ աճ է գրանցում, հետո՝ մի քանի տարի նույն շեմի վրա մնում»:

Հիվանդության գաղտնի շեմը տևում է 21 օր: Այն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն: Ունի 99 տոկոս վարակելիություն: Անձը, գտնվելով փակ տարածքում ջրծաղիկով վարակված մեկ այլ անձի հետ, ամենայն հավանականությամբ կարող է վարակվել հիվանդությամբ, եթե մինչ այդ վարակված և առողջացած չի եղել: Այսինքն՝ եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում, և երկրորդ անգամ չի կրկնվում հիվանդությունը:

ՀՎԿԱԿ-ի մասնագետը շեշտում է՝ ջրծաղիկ հիվանդության դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է բարդ հետևանքներ ունենալ:

«Վարակված անձի լորձաթաղանթի կամ մաշկի վրա առաջանում են թափանցիկ բշտիկներ: Վերջինս ունենում է տենդ, թուլություն, կարող են լինել նաև հազ, հարբուխ: Խոցելի խմբեր կան յուրաքանչյուր հիվանդության ժամանակ: Այս դեպքում էլ դրանք հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողներն են: Եթե հղիները վարակվում են հիվանդությամբ, ապա մենք նրանց վերաբերյալ տեղեկատվություն ենք տրամադրում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջապահության վարչություն, որպեսզի նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի խիստ լինի: Ընդհանրապես սա մանկական հիվանդություն է, սակայն կարող են բարձր տարիքի անձինք էլ վարակվել, և հիվանդությունը նրանց շրջանում ևս բարդ ընթացք ունենա»,- ասում է Խաչատրյանը:

Երեխայի մաշկի կամ լորձաթաղանթներում որևէ փոփոխություն նկատելու դեպքում ծնողը պետք է դիմի բժշկի օգնության, և ջրծաղիկ հիվանդության հաստատման դեպքում երեխան պետք է ստանա համապատասխան բուժում: Ինքնաբուժության պայմաններում ջրծաղկի բշտիկները կթարախակալեն, և կառաջանա հավելյալ բարդություն, օրինակ՝ ականջի բորբոքում, թոքաբորբ:

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բնութագրվում տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացումով: Այն վարակիչ է՝ սկսած հիվանդության թաքնված շրջանի վերջին 2 օրվանից, մինչև վերջին ցանային էլեմենտի ի հայտ գալու 5-րդ օրը: Ցանի կեղևակալման շրջանում հիվանդն այլևս վարակիչ չէ:

Նշենք նաև, որ ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդրված չեն Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում:

Поделиться
Класс
Send
Life 122076

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39897

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35190

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32745

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի