Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում.ռազմական փորձագետ

Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում.ռազմական փորձագետ

Medicine Ipress 2020-03-14 21:41:00 2139
goo_Hy9SD.jpg

Ռուս փորձագետը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է թույլ տա միջազգային դիտորդներին մուտք գործել իր լաբորատորիաներ, հակառակ դեպքում նրանք առաջինն են կասկածի տակ ընկնելու։

 

Կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, արհեստական եղանակով է ստեղծվել լաբորատորիայում։ Sputnik ռադիոկայանի եթերում այս կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ, ՄԱԿ-ի կենսաբանական զենքի հանձնաժողովի նախկին անդամ Իգոր Նիկուլինը։

Նա դժվարացավ ասել՝ հստակ որտեղ է ստեղծվել կորոնավիրուսը, բայց նշեց, որ COVID-19-ի համադրությունը կասկածներ է առաջացնում։

«COVID-19-ը «հավաքած» է երեք մասից՝ չղջիկի կորոնավիրուսից, օձի կորոնավիրուսից ու ՄԻԱՎ-ի բաղադրիչ գլիկոպրոտեինային սպիտակուցից։ Բնության մեջ նման համադրություն չի կարող ստացվել», — կարծում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է թույլ տա միջազգային դիտորդներին մուտք գործել իր լաբորատորիաներ, հակառակ դեպքում կորոնավիրուսի ստեղծման համար առաջինը նրանք են կասկածի տակ հայտնվելու։

Նիկուլինը հիշեցրեց, որ պատմությանը հայտնի են լաբորատորիայում ստեղծված վարակները՝ թռչնագրիպ, կորոնավիրուս, որը մերձարևելյան շնչառական համախտանիշ է առաջացնում, «Սինթիա» մանրէն։

Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսի նոր բռնկումը համավարակ է։ Աշխարհում արդեն ավելի քան 140 հազար վարակված կա, մեծ մասն առողջացել են, սակայն ավելի քան 5,3 հազար մահվան դեպք է գրանցվել։

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 18 հաստատված դեպք կա։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը