Կապիկի ծաղիկի դեպքերը ևս 2 երկրում են արձանագրվել

Կապիկի ծաղիկի դեպքերը ևս 2 երկրում են արձանագրվել

Medicine Ipress 2022-05-27 17:25:00 3423
kapiki-caxik_ddLMS.jpg

Կապիկի ծաղիկի վարակի առաջին դեպքերն են հայտնաբերվել Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում։ Մեծ Բրիտանիայում վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 80-ի, փոխանցում է Interfax գործակալությունը։

Միևնույն ժամանակ Իսպանիայի առողջապահական ծառայությունները հայտարարել են երկրում կապիկի ծաղիկի 25 նոր դեպքի մասին։ Պորտուգալիայում գրանցվել է վարակի ևս ինը դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 58-ի:

Առողջապահական ծառայություններն ուսումնասիրում են այս վարակի դեմ պատվաստման հնարավորությունը, մասնավորապես՝ բուժանձնակազմին:

Այս շաբաթվա սկզբին կապիկի ծաղիկի առաջին դեպքերն են հաստատվել նաև Չեխիայում, Սլովենիայում և ԱՄԷ-ում:

Կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն: Սովորաբար այն թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է առաջանալ ցան, հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են