Ինչպես նիհարել քնած ժամանակ. լավագույն մթերքն ավելորդ քաշի դեմ պայաքարի համար

Ինչպես նիհարել քնած ժամանակ. լավագույն մթերքն ավելորդ քաշի դեմ պայաքարի համար

Medicine Ipress 2020-03-05 23:36:00 279
shutterstock1119937640thumb_n0Ydq.jpg

Նյութափոխանակությունն օրգանիզմում տեղի ունեցող այն գործընթացն է, որի ժամանակ այրվում են կուտակված կալորիաները: Սննդամթերքի տարբեր տեսակները տարբեր կերպ են ազդում այս գործընթացի վրա, ինչը նշանակում է, որ որոշակի մթերքի գործածությունն օգնում է նվազեցնել քաշը, մինչդեռ մեկ այլ մթերք կարող է նպաստել քաշի ավելացմանը:

Մասնագետների խոսքով՝ քնելուց առաջ սնվելը կազմվածքի համար այդքան էլ օգտակար սովորություն չէ, քանի որ նպաստում է քաշի ավելացմանը, սակայն Ֆլորիդայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մի մթերք, որը կօգնի խթանել նյութափոխանակությունն ու նիհարել անգամ քնած ժամանակ:

Ինչպես գրում է medikforum.ru կայքը, նման մթերք կարող է լինել ցածր յուղայնությամբ կաթնաշոռը: Քնելուց որոշ ժամանակ առաջ մի փոքր կաթնաշոռ ուտելը ոչ միայն կխթանի նյութափոխանակությունը, այլև կօգնի ազատվել քաղցի զգացումից, ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է նիհարել ցանկացողների շրջանում:

Հետազոտության շրջանակներում մասնագետներն անց են կացրել գիտափորձ, որին մասնակցել են 20 տարեկանից բարձր երիտասարդներ: Ուսումնասիրության ընթացքում կամավորներն ամեն օր քնելուց մեկ ժամ առաջ մի բաժին կաթնաշոռ են կերել: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս սովորությունը ոչ միայն խթանել է նրանց օրգանիզմի նյութափոխանակությունը, այլև նպաստել է ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը:

Գիտնականների կարծիքով՝ օրգանիզմի վրա նման դրական ազդեցություն է ունենում կաթնաշոռում պարունակվող կազեինը, որը պատասխանատու է բջիջներին ամինաթթուներով ապահովելու համար: Բացի այդ, կազեինը նաև խթանում է մարսողության գործընթացները, ինչն էլ հենց նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի արագացմանը: Արդյունքում մարսողական համակարգն աշխատում է ավելի արդյունավետ կերպով և օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը