Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման պահին Թել Ավիվի փողոցները դատարկ էին, իսկ մեքենաների սեփականատերերը թողել էին իրենց մեքենաները ճանապարհներին՝ պաշտպանված ապաստան գտնելու համար, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
«Հրթիռակոծումը տևել է մոտ կես ժամ, որի ընթացքում երկրի տարբեր շրջաններում գրեթե անընդհատ հնչել են տագնապի ազդանշանները»,-նշել է նա։