«Ջերմուկ» խմելուց հետո ռուս գործարարը մաhացել է․ նոր մանրամասներ դեպքից

«Ջերմուկ» խմելուց հետո ռուս գործարարը մաhացել է․ նոր մանրամասներ դեպքից

Միջազգային Ipress 2025-01-22 10:54:00 1119
gorcarar-e-mahacel_yAw6o.jpg

2024 թվականի փետրվարին՝ քացախ պարունակող «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո մահացած, Վլադիկավկազից 65-ամյա գործարար Գուսովի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ընտանիքի փաստաբան Այրատ Խիկմատուլինը։ .

Գործը հարուցվել էր անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու փաստով, որն «անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան»։ Մահացածի այրին և դուստրերը հայց էին ներկայացրել նաև հանքային ջրերի հայկական արտադրողի դեմ (հայցն անհիմն է համարվում), Վլադիկավկազի դատարանն այն թողել է առանց շարժի։

«Ինչպես մեզ հայտնի է, հետաքննությունը դեռ անցյալ տարվա մայիսին հարցումներ է ուղարկել Հայաստան, սակայն ամբաստանյալն անտեսում է հարցումները, թեև ընկերությունը պետք է շահագրգռված լինի լիարժեք հետաքննությունով և իր հեղինակությունը պաշտպանելով»,- ասել է փաստաբանը։

Նա նաև հավելել է, որ բացառել է ջրի շշերի հանցավոր փոխարինման հնարավորությունը. պահեստի աշխատակիցները հաստատել են, որ ջուրը կնքված է եկել և նույն վիճակով առաքվել խանութ։

«Ռուսական լրատվամիջոցներով «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ոչ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից իրականացված) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,- ի թիվս այլնի՝ հայտնել էր «Ջերմուկ Գրուպ»-ը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Քաղաքական 297

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Հասարակական 225

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Բանակ 186

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Քաղաքական 162

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 144

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

Հասարակական 105

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը