Ինչու են Ճապոնացի երեխաներն այդքան խելացի և ինչու երբեք հիստերիաներ չեն անում

Ինչու են Ճապոնացի երեխաներն այդքան խելացի և ինչու երբեք հիստերիաներ չեն անում

Հասարակական Ipress 2022-05-31 17:07:00 2376
japn_7SkD5.jpg

Ճապոնացիների բնավորությունը հիացնում է բոլորին: Մենք բոլորս ենք տեսել, թե ինչ տոկունությամբ են նրանք դիմակայում ամենասարսափելի փորձություններին անգամ: Այս մարդիկ ոչ մի դեպքում չեն կորցնում ինքնատիրապետումը: Նրանք հայտնի են նաև շրջապատի հանդեպ իրենց մեծ հարգանքով և անհավանական աշխատասիրությամբ: Եվ սա միայն մեծահասակներին չի վերաբերում:

Ճապոնացի երեխաները նույնպես շատ են տարբերվում արևմտյան երեխաներից: Նրանք համեստ են և հանգիստ վարքով, երբեք հիստերիաներ չեն անում: Ո՞րն է այս ամենի գաղտնիքը. փորձենք պարզել միասին: Ինչու են ճապոնացի երեխաները լսող և ինչու երբեք հիստերիաներ չեն անում. 

Ճապոնացիները գնահատում են ընտանեկան կապերը

Ճապոնիայի բնակիչներին հատուկ է ընտանեկան սերտ կապերը տարբեր սերունդների միջև: Տարեցների և երիտասարդների միջև այս կապը աչքի է ընկնում առավել խորը կարեկցանքով և հոգատարությամբ, քան աշխարհի ցանկացած այլ անկյունում: Ծերերին այստեղ որպես հատուկ ուշադրության արժանի իմաստության աղբյուր են ընկալում: Իրենց հերթին ծերերը երիտասարդների նկատմամբ առավել համբերատար և սիրալիր են: Նրանք չեն քննադատում երիտասարդներին, այլ միայն խորհուրդ են տալիս: Այդ պատճառով էլ տարբեր սերունդների միջև կապն այդքան ներդաշնակ է:

Երեխաների դաստիարակությունը հիմնված է ըմբռնման վրա

Ծագող արևի երկրում ընտանիքների մեծ մասում գտնում են, որ երեխաների դաստիարակությունը պետք է կառուցվի նրբազգացության և ըմբռնման վրա: Երեխայի նկատմամբ ձայն բարձրացնելն այնպես է դատապարտվում, ինչպես ֆիզիկական բռնությունը: Ծնողները գտնում են, որ խուսափելով պատժից, սովորեցնում են երեխաներին, թե ինչպես է պետք վերաբերվել աշխարհին՝ հարգելով ուրիշ մարդկանց զգացմունքները: Իսկ եթե երեխան իրեն վատ է պահում, մայրն ու հայրը պատժում են նրան իրենց խիստ հայացքով կամ ժեստով: Այդպիսով նրանք ցույց են տալիս նման վարքի անընդունելիությունը: Ինչու են ճապոնացի երեխաները լսող և ինչու երբեք հիստերիաներ չեն անում

Нет описания.

Մեծ գաղտնիք. ազատ ժամանակ

Ճապոնացիներն իրենց ազատ ժամանակը երեխաների հետ են անցկացնում: Նրանք դաստիարակությունը որպես ինչ-որ առանձին զբաղմունք չեն դիտարկում: Նրանց համար կարևոր է ամուր կոնտակտ ստեղծելը: Երեխային մինչև 3 տարեկանը մանկապարտեզ տալը հատուկ չէ ճապոնացի մայրերին: Ընդհակառակը, կանայք գրեթե ամենուր իրենց հետ տանում են երեխաներին: Նման ֆիզիկական կոնտակտը խորը կապեր է ստեղծում: Բացի այդ, մոր համար շատ կարևոր է երեխայի հետ խոսելը: Նույն կերպ են կառուցվում հարաբերությունները նաև հայրերի և տատիկ-պապիկների հետ:

Нет описания.

Ինչու են ճապոնացի երեխաները լսող և ինչու երբեք հիստերիաներ չեն անում Ճապոնիայում ընտանիքները որպես կանոն հավաքվում են ճաշի սեղանի շուրջ, շփվում են և միմյանց պատմություններ են պատմում: Երեխաները մանկուց հասկանում են բանավոր շփման կարևորությունը: Ահա թե ինչու են այստեղ երեխաները հանգիստ: Նրանք մեծանում են մի շրջապատում, որտեղ ցնցումների հնարավորությունը նվազագույնի է հասցված: Նրանք չունեն սիրո պակաս: Նրանք տեսնում են, որ աշխարհում որոշակի կարգ կա և որ ամեն մարդ իր տեղն ունի: Սա նրանց հանգստություն է պարգևում, ուշադիր է դարձնում և օգնում է հասկանալ, որ հուզական պոռթկումների որևէ անհրաժեշտություն չկա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը