Բժիշկը նշել է իմունային համակարգը «սպանող» վեց ամենօրյա սովորությունները

Բժիշկը նշել է իմունային համակարգը «սպանող» վեց ամենօրյա սովորությունները

Medicine Ipress 2022-05-30 13:52:00 1002
imunayin-hamakarg_XwD-r.jpg

Բժիշկ Ռիտու Սալուջա-Շարման թվարկել է վեց հիմնական ամենօրյա սովորությունները, որոնք «սպանում են» իմունային համակարգը: Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! հրատարակությունը:

Հիմնական սովորություններից մեկը, որը լրջորեն թուլացնում է իմունային համակարգը, բժիշկն անվանել է քնի քրոնիկ պակասը։ Քունը կարևոր է իմունային համակարգի օպտիմալ գործունեության համար, ուստի կենսականորեն անհրաժեշտ է գիշերը առնվազն յոթից ութ ժամ քնել:

Հիվանդություններին և վարակներին դիմակայելու օրգանիզմի կարողության վրա ուղղակիորեն ազդում է ծանր սթրեսը: Նյարդային լարվածությունը բարձրացնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակը, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել բորբոքային պրոցեսների և թուլացնել իմունային համակարգը։ Սալուջա-Շարման խորհուրդ է տվել ամենօրյա ռեժիմում ներառել յոգան և մեդիտացիան, որոնք ուղղված են սթրեսի նվազեցմանը և դրա նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական ռեակցիաների կառավարմանը:

Բժիշկը իմունիտետը «սպանող» սովորությունների թվում նշել է նաև ծխելը և շատ ալկոհոլ օգտագործելը: Երկու վատ սովորություններն էլ օրգանիզմն ավելի զգայուն են դարձնում վարակների նկատմամբ և մեծացնում քաղցկեղի վտանգը: Բացի այդ, ծխելը կարող է հրահրել ռևմատոիդ արթրիտի զարգացում, իսկ ալկոհոլը բացասաբար է անդրադառնում աղիքային միկրոֆլորայի վրա, որն անմիջականորեն կապված է իմունիտետի հետ։

Իմունային համակարգի վրա բացասաբար է ազդում նաև նստակյաց կենսակերպը, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի և քրոնիկ հիվանդությունների սրացման։ Մասնագետը խորհուրդ է տվել չանտեսել չափավոր ֆիզիկական ակտիվությունը, քանի որ դա դրականորեն կազդի առողջության վրա։

Եզրափակելով՝ մասնագետը խորհուրդ է տվել, որ սննդակարգը լինի բազմազան և հավասարակշռված: Բժիշկը հիշեցրել է, որ պետք է օրական առնվազն հինգ չափաբաժին բանջարեղեն և մրգեր ուտել՝ օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով, հանքանյութերով, ֆիտոնուտրիենտներով, բջջանյութով և հակաօքսիդանտներով ապահովելու համար։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ