«Այս վիրուսային հիվանդությունը կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշի»

«Այս վիրուսային հիվանդությունը կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշի»

Medicine Ipress 2020-03-15 18:54:00 3804
kk_abg4F.jpg

168.am-ը գրում է․

«Կորոնավիրուսը բժշկությանը բավականին երկար ժամանակ է հայտնի, սակայն, ներկայումս առաջացած ենթատեսակը նոր է, և հենց այդ պատճառով է, որ դեռևս չունենք պատվաստանյութ, հիվանդության մասին բավականաչափ տվյալներ՝ արդյոք կրկնավարակ հնարավո՞ր է, իմունիտետ ձևավորվո՞ւմ է, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան, այժմ իր մասնագիտական գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծավալող Տարոն Սարիբեկյանը։

 

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը գրիպից տարբերվում է նրանով, որ կորոնավիրուսով հիվանդացության ժամանակ քթահոսություն չի լինում, այն արտահայտվում է ջերմության բարձրացումով և չոր հազով․ «Պետք է պարտադիր հիշել, որ երիտասարդ օրգանիզմը բարձր իմունիտետ ունի, այդ իսկ պատճառով հնարավոր են վարակվածության դեպքեր ՝ առանց կլինիկական ախտանիշների դրսևորման»։

Բժիշկը նշեց, որ Գերմանիայում այս պահին կորոնավիրուսով վարակված մոտ 4 հազար հիվանդ կա․ «Գերմանիայի բոլոր շրջաններում գրանցվել է հիվանդությունը։ Հիվանդների թիվը աճում է մեծ արագությամբ, այդ իսկ պատճառով հստակ թիվ արձանագրելը դժվար է, սակայն այս պահին հաստատված դեպքերի թիվը 4000 է։ Գերմանիայում ուրբաթ օրվանից փակվել են ուսումնական հաստատությունները, Բեռլինն ամբողջովին կարանտինի մեջ է, այսինքն՝ փակ են խանութները, մշակութային հաստատությունները։ Ես աշխատում եմ Բրեմենում, մեր հիվանդանոցում արգելվեց հիվանդների հարազատների այցելությունը։ Կորոնավիրուսով վարակված այն հիվանդները որոնք ունեն նաև այլ հիվանդություններ, հոսպիտալացվել են, մեր հիվանդանոցում ունենք կորոնավիրուսով վարակված 2 հիվանդ, երկուսի տարիքն էլ 80-ից բարձր է։ Խուճապի չենք մատնվում, վստահում ենք մեր իմունիտետին, որովհետև ամուր իմունիտետ ունենք։ Մահացության այն թիվը, որը ներկայացվում է՝ վարակվածների համեմատ, իրականում մեծ չէ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ մահացության դեպքեր չլինեին, բայց գրիպից մահացությունը շատ ավելի բարձր թիվ է կազմում, քան կորոնավիրուսից մահացությունը։ Խուճապը մեծ է, որովհետև ինֆորմացիան շատ է և մանրամասն տեղեկություններ են տրվում թե՛ հիվանդացության, թե՛ մահացության վերաբերյալ»։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը նա գերազանց է գնահատում․ «Իրականում, շատ լավ պայքար է տարվում, ոլորտում իմ կարծիքով իրոք պրոֆեսիոնալներ են։ Վիրուսն ամբողջ աշխարհում կա, և Հայաստանում էլ էր տարածվելու, եթե անգամ Էջմիածնի հայտնի դեպքը չլիներ։ Այնպես որ, պետք չէ այդ կնոջը խարազանել։ Հարցադրումներ են արվում, թե ինչո՞ւ ռիսկային երկրներից ժամանած մեր քաղաքացիները չեն մեկուսացվում։

Ներկայումս առկա է մեր հայրենակիցների մեծաքանակ ներհոսք և բոլորին պետության հաշվին մեկուսացնելը մեծ բեռ կլինի պետության համար, կարծում եմ։ Նրանց հորդորում են ինքնամեկուսացվել։ Այո, պետք է հորդորել, որ տանը կմնան ու խուճապի չմատնվեն։ Հիմա բոլոր երկրներն էլ ռիսկային գոտի են համարվում։ Այդ վիրուսը գլոբալ է դարձել, և պետության միջոցները պետք է անհրաժեշտության դեպքում կիրառել։ Անգամ Գերմանիայում օտար երկրներից ժամանածներին մեկուսացնելու պրակտիկա չկա։ Անհնար է բոլորին մեկուսացնել։ Իսկ Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, գերազանց է աշխատում»։

Հետաքրքրվեցինք՝ կորոնավիրուսի դեպքում ովքե՞ր են ավելի ռիսկային խմբում։

«Արձանագրված դեպքերից կարելի է արդեն ասել, որ ամենառիսկային տարիքային խումբը վարակվածության առումով 60-70 տարեկան մարդիկ են, մանկական վարակվածության դեպքեր գրեթե արձանագրված չեն։ Դրանից հետո գալիս են դեռահասները և 20-30 տարեկանները։ Իսկ կլինիկական ախտանիշների և բարդությունների առաջացման տեսանկյունից միջին տարիքը համարվում է 69-ը, մահացության միջին տարիքը 75-ն է։ Այսինքն՝ այս հիվանդությունից մահացությունն ավելի հաճախ գրանցվում է 80 և բարձր տարիքային խմբի մոտ, 80-ից ցածր տարիքային խմբի մոտ՝ շատ հազվադեպ․ նրանք այն պացիենտներն են, ովքեր թույլ իմունիտետ և բազմաթիվ հիվանդություններ ունեն»,-պարզաբանեց բժիշկը։

Նա ընդգծեց, որ իմունիտետը հատուկ բարձրացնելու կարիք չկա․ «Օրգանիզմը շատ ուժեղ, հսկայական կարողություններ ունեցող համակարգ է և պայքարում է ինչպես մյուս վիրուսների, այնպես էլ կորոնավիրուսի դեմ։ Պետք չէ խուճապի մատնվել, կարևորը՝ նորմալ ռիթմով շարունակել ապրել, ծանր շնչառական խնդիրների դեպքում դիմել հիվանդանոց, իսկ եթե ախտանիշները թույլ են արտահայտված, ապա, տանը մնալ, շփումներ չունենալ այլ մարդկանց հետ։ Ընդունել նորմալ սնունդ, հատուկ միջոցառումներ պետք չեն։ Իսկ բուժման արդյունքում իմունիտետի անկում ունեցած հիվանդները, որոնք ստանում են հորմոնաթերապիա, քիմիոթերապիա, անպայման պետք է խուսափեն մարդաշատ վայրերում գտնվելուց։ Ամենակարևորը՝ խուճապի չմատնվել, խանութները չդատարկել»։

Ինչ վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա հայտարարելուն, բժիշկն ասաց, որ կորոնավիրուսը դարձել է համաշխարհային խնդիր, դրա համար պայքարի հստակ միջոցներ են ձեռնարկվում․ «Ապրիլին նախատեսվում է պատվաստանյութի գործարկում, գիտնականների խումբը ինտենսիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Պանդեմիան ենթադրում է նաև, որ բոլոր երկրների առողջապահության նախարարությունները պետք է ինտենսիվ գործեն, բնակչությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրեն, որպեսզի խուճապի չմատնվի ժողովուրդը, խորհուրդ տալ, թե ինչպես խուսափել վիրուսով վարակվելուց, որը ենթադրում է ձեռքերը հաճախակի լվանալ, դեմքին չդիպչել, ինչպես նաև՝ հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել մարդաշատ վայրերից, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։

Բժիշկը մեկ անգամ ևս հորդորեց՝ խուճապի չմատնվել (սթրեսից օրգանիզմի իմունիտետը նվազում է, շուտ կվարակվեք), խուսափել մարմնական կոնտակտից (ձեռքով բարևել, համբուրվել, գրկախառնվել), տանը մնալ, մի քանի անգամ օդափոխել սենյակը, հաճախակի լվանալ ձեռքերը, ձեռքերով չդիպչել դեմքին, փողոց դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, Շտապօգնությանը դիմել շնչառական խնդիրների դեպքում, չծանրաբեռնել բժիշկներին։

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հասարակական 19596

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13569

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3213

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2346

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 495

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 492

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են