ՔՊ-ական պատգամավորների «արկածները» Վիեննայում. գինովցել են և ուշացել թռիչքից

ՔՊ-ական պատգամավորների «արկածները» Վիեննայում. գինովցել են և ուշացել թռիչքից

Մամուլի տեսություն Ipress 2022-05-03 09:52:00 1125
qp-akan_k1Rmi.jpeg

«Փաստ» օրաթերթը գրում է. Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Մեր աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն:

Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Այս թեման երեկվանից խորհրդարանում ակտիվորեն քննարկվում է: Մեր տեղեկություններով, նույնիսկ ՔՊ-ականներն են ծիծաղելով միմյանց պատմում չորս պատգամավորների «արկածները» Վիեննայի օդանավայականում:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել այն պատգամավորներից, որոնց անունը շեշտվում է այդ «արկածների» շրջանակում: Վահագն Ալեքսանյանն անհասանելի էր, Վահագն Հովակիմյանն ասաց, որ ռոումինգով ենք զանգել, ինքը գործուղման մեջ է, և իսկույն անջատեց հեռախոսը, իսկ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե ղեկին է ու չի կարող պատասխանել հարցերին: Հետագա մեր փորձերը՝ կապ հաստատել նրա հետ, ապարդյուն եղան:

Միակը, ով արձագանքեց, Արփի Դավոյանն էր, այն էլ՝ խնդրեց հաղորդագրությամբ ուղարկել հարցը, իսկ երբ ուղարկեցինք, պարզապես գրեց. «Դուք սա լո՞ւրջ եք հարցնում»: Ասացինք՝ այո, մենք տեղեկություն ենք ստացել և չենք ուզում առանց ճշտելու հրապարակել, ուզում ենք ձեզանից ճշտել: Դրանից հետո՝ այլևս ոչ մի պատասխան…

Հ.Գ.-Նյութը հրապարակվել էր, երբ Արփի Դավոյանից ստացանք հաղորդագրություն. «Անլուրջ հարցերի չեմ պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը