Փորձել են սադրել պահնորդական կազմակերպությանը՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով մեխեր. «Լիդիան Արմենիա»

Փորձել են սադրել պահնորդական կազմակերպությանը՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով մեխեր. «Լիդիան Արմենիա»

Հասարակական Ipress 2020-09-01 20:44:00 231
hg_gzCV-.jpg

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել.

««Լիդիան Արմենիան» է, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։

Երեկ Ամուլսարի շրջակայքում ապօրինություն իրականացնող խմբավորումը փորձել է խոչընդոտել նոր պահնորդական ծառայության աշխատակիցների մուտքն Ամուլսարի տարածք։ 10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական կազմակերպությանը` դիտավորյալ վնաս պատճառելով ընկերության գույքին՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր։ Կարծում ենք նման խուլիգանության ու ապօրինության հուսահատ դրսևորումները լավագույն ապացույցն են առ այն, որ այս խմբավորումը չունի համայնքի աջակցությունը։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ապօրինություն իրականացնող խմբավորումն «արյունահեղության» սպառնալիքներ է տեղացել համայնքի այն հարյուրավոր բնակիչների հասցեին, որոնք ցանկանում են աշխատել ծրագրում։ Մեր գնահատմամբ, նման վարքագիծը հետևանք է ապօրինության ու ամենաթողության հանդեպ պատկան մարմինների ավելի քան երկու տարվա հանդուրժողականության։ Երեկ ևս ոստիկանությունը, մեր գնահատմամբ, պատշաճ չի իրականացրել իր գործառույթները՝ չվերացնելով ապօրինությունը։

Պահնորդական ծառայությունը, այդուհանադերձ, չի տրվել սադրանքներին և Ամուլսարի տարածք է մտել՝ խուսափելով բախումներից։ «Լիդիանը» օրենքի սահմաններում ներգրավելու է բոլոր միջոցները և համապատասխան ծառայությունները՝ տարածքում աշխատող համայնքի բնակիչների և «Լիդիանի» աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Կոչ ենք անում ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել ֆիզիկական բռնության կոչեր հնչեցնող և խուլիգանություն դրսևորող անձանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Միաժամանակ «Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ հակառակ ակնկալիքներին, չի բանակցելու որևէ ապօրինության շուրջ, չի առաջարկելու օրենքից դուրս որևէ «լուծում» և չի տրվելու համայնքները վախի մթնոլորտի մեջ պահող անպատիժ խմբավորման շարունակական սադրանքներին։

Միակ բանը, որի շուրջ բոլորի հետ պատրաստ է երկխոսել ընկերությունը, դա Ամուլսարի շուրջ ու այս համայնքներում օրենքի վերականգնումն է, համայնքների անվտանգության ապահովումն ու խաղաղ բարեկեցությանն ու համայնքների բարօրությանն ուղղված համագործակցությունը։

Լուսանկարներում` նոր պահնորդական ծառայության աշխատակիցներն Ամուլսարի տարածքում և սադրանքի հետքերը»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն