Փաշինյանը հովանավորում է ապազգայնության արշավը. Շարմազանով

Փաշինյանը հովանավորում է ապազգայնության արշավը. Շարմազանով

Հասարակական Ipress 2020-08-06 20:49:00 435
vk_i-13m.jpg

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաստորեն Տեր- Պետրոսյանը մերժում է Հայ եկեղեցու կողմից հաստատված հայոց բուն թվականը, իսկ Փաշինյանը հովանավորում է ապազգայնության արշավը:

Հայաստանում, իզմեր չունեցողների ապազգային քաղաքականության արդյունքում, տոտալ արշավ է ձեռնարկվել ազգային ու ավանդական արժեքների դեմ: «Սորոսական» ու իզմեր չունեցող իշխանավորների թիրախում են հայտնվել հայոց եկեղեցին, ընտանիքը, դպրոցը, ազգային հերոսները, մեր լեզուն, գրականությունն ու պատմությունը: Նախօրեին ,անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճին, Լ.Տեր-Պետրոսյանը նշել է թե հայ ժողովուրդը ավելի քան 2500 տարվա պետականության պատմություն ունի:

Որպես ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս պնդում եմ, որ բանասիրության դոկտոր Լ.Տեր-Պետրոսյանի գնահատականը առնվազն թերի է և իրականության հետ աղերս չունի:Հավատարիմ մնալով «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզին` վերջինս մերժում է նաև Հայ եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական օրացույցն ու հայոց բուն թվականը: Ըստ մեր եկեղեցու `Հայոց բուն թվականը կամ հայոց պետականության պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. 2492 թ, երբ Հայկ Նահապետը հաղթեց Արևելքի տիրակալ Բելին: Ավելին. երբ առաջ է բերվում մեր պետականության հաստատման 2500 տարվա թեզը սա նշանակում է թե մինչև Երվանդունիների հարստությունը\Ք.ա. 6-րդ դար\ հայոց պետականություն գոյություն չի ունեցել, որն ակնհայտ սուտ է:

Այս հակագիտական թեզի կողմնակիցները փաստացի հայկական չեն համարում թե Հայասան\Ք.ա. 15-13-րդ դարեր\ և թե Արմանին\ Ք.ա. 24-23րդ դարեր\: Նույն ժամանակ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնում է պատմության դասավանդման հակագիտական չափորոշիչների նախագծի կազմում, որը այս տեսքով ընդունելն ուղղակի խայտառակություն է: Եթե այս ամենին գումարենք նիկոլական պատգամավորների Հայկական լեռնաշխարհը Անատոլիա անվանելու և 2016-ի ապրիլյան պատերզմում մեր սպաների և զինվորների հերոսության ներառումըդասագրքերում ընդդիմանլու ջանքերը`պարզ է դառնում , որ գործ ունենք հայկականության և հայ ինքնության դեմ իրականացվող կազմակերպված արշավի հետ: Արթնացիր, հայ մարդ: Հայկը հաղթելու է Բելին»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն