Տեսանյութ. Ուսուցիչների դասաժամերը չի ավելանալու, բայց դասավանդման մեխանիզմը փոխվելու է․ փոխքաղաքապետ

Տեսանյութ. Ուսուցիչների դասաժամերը չի ավելանալու, բայց դասավանդման մեխանիզմը փոխվելու է․ փոխքաղաքապետ

Հասարակական Ipress 2020-08-18 22:15:00 948
nt_ZiZLt.jpg

«Զավեշտալի բամբասանքների շարքից է,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին այն մասին, թե Երևանի քաղաքապետն արձակուրդից հետո չի վերադառնալու իր պաշտոնին: «Քաղաքապետը ստացել է երևանցիների քվեն և մանդատը, նրան պատվիրակել են կառավարել Երևանը հինգ տարի, և Երևանի քաղաքապետը բոլոր նախագծվող ծրագրերի իրականացումը հնգամյա ժամկետում է պատկերացնում»,- նշեց Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով՝ մեր իմունիտետը բավականին բարձր է:

Փոխքաղաքապետի դիտարկմամբ՝ կադրային փոփոխությունները բնականոն երևույթ են. «Քաղաքապետարանն աշխատող օրգանիզմ է, և թարմ արյուն ներարկելու անհրաժեշտություն միշտ է լինում»: Տիգրան Վիրաբյանը նաև հավելեց, որ իր պաշտոնից ազատման դիմում է գրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին, մեր զրուցակիցը նշեց, որ երբ նա նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ, իր ասուլիսներից մեկում նշել է, որ կպաշտոնավարի 2 տարի. «Ոպես լեգենդար Արթուր Մեսչյան, չէր կարող իր խոսքի տերը չլինել, և իր խոստացած ժամանակահատվածում լքեց մեր շարքերը, ինչը դժվար է մեզ համար, քանի որ նա ոչ միայն լավ մասնագետ է, այլ նաև լավ խորհրդատու և լավ ընկեր»:

Սեպտեմբերից ուսումնական հաստատություններում կվերսկսվեն դասերը՝ պահպանելով պարետի ցուցումները. «Նախատեսված ուղեցույցին հետևելը ամենաշատը Երևանում դժվար կլինի, քանի որ Երևանի դպրոցներում աշակերտների թիվը մեծ է. փորձել ենք գտնել այն բոլոր ճանապարհները, որոնցով հնարավոր կլինի անվտանգության նորմերը պահպանելով՝ կազմակեպել դասապրոցեսը»: Փոխքաղաքապետը նաև հավելեց, որ ուսուցիչների դասաժամերը չեն ավելանալու, փոխվելու է դասավանդման մեխանիզմը:

Տիգրան Վիրաբյանն անդրադարձավ նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ կապված խնդիրներին:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել