ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյունը եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու բնակարանում. որդին ընկերոջ տանն է գիշերել ու փրկվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյունը եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու բնակարանում. որդին ընկերոջ տանն է գիշերել ու փրկվել

Հասարակական Ipress 2020-08-26 19:02:00 690
bp_Kq4aL.jpg

Նախնական տվյալով, գազի պայթյունը եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու՝ 41-ամյա Էդգար Մարգարյանի բնակարանում (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի հետ զրույցում բակում հավաքված հարեւանները նշեցին, որ Էդգարի որդին՝ Էրիկը կյանքում առաջին անգամ գիշերել է ընկերոջ տանը եւ դրանով փրկվել:

«Շատ ուրախացանք, որ Էրիկը առողջ մնաց. Ինքն այդ օրը տանը չի քնել, կյանքում առաջին անգամ ընկերոջ տանն է քնել: Ես ասացի՝ Էրիկ ջան, Աստված քեզ պահել է: Ընտանիքի կինն այստեղ չէ, 9-րդ դասարանում սովորող աղջիկն էլ Էջմիածին տատիկի տանն է: Այդպես գիտենք հարեւաններից»,-ասաց բնակիչներից մեկը:

Նշեցին նաեւ, որ Էդգարը տաքսու վարորդ է:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Փրկարարները փլատակների տակից դուրս է բերել 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացած է. իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը՝ 41-ամյա Էդգար Մարգարյանինը՝ ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել