Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց. Պատմեմ մի ուրիշ ընտանիքի մասին

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց. Պատմեմ մի ուրիշ ընտանիքի մասին

Հասարակական Ipress 2020-08-31 22:50:00 987
hkk_ddNif.jpg

Էդվարդ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց։ Շատերը խոսեցին, քչերը հասկացան ու գործի անցան անգործ վարպետները։

《Կիսաբաց լուսամուտները》 ընտանիքի մասին պատմել էր 4 ամիս առաջ։ Տեղյակ էինք պահել բոլորին, ովքեր այսօր կարող են ասել, թե չգիտեին համայնքում, մարզում այդ ընտանիքի գոյության մասին։ Աղմկոտ, շատերի համար տհաճ տեսարաններ պարունակող հաղորդումը մնաց անարձագանք` իրավասու անձանց կողմից։ Եղավ այն ինչ արդեն կա։

Պատմեմ մի ուրիշ ընտանիքի մասին։ Կրկին Տավուշի մարզ, այս անգամ Իջեւան քաղաք։ Քաղաքի վերջում, խուլ, կտրված մի աղբանոցում է գտնվում Ջուլհակյանների տնակը։ Ընտանիքի մասին 《Կիսաբաց լուսամուտներ》-ը հաղորդում է պատրաստել 28.06.2019 թ-ին, թողարկումը կոչվում է 《Անտեսված կողմում》։ Ջուլհակյաններն ունեն արդեն 5 երեխա, ընտանիքում մեղմ ասած առկա են լուրջ մտավոր խնդիրներ։ Երեխաները վայրենացած են, կենդանացած։

Չունեն տարրական կենցաղավարություն, ինքնասպասարկում, իսկ դաստիարակության և կրթության մասին խոսելն ավելորդ է։ Թվում էր սա այն եթերներից էր, որ չէր կարող անարձագանք մնալ և չինովնիկն իր փափուկ աթոռից կպոկեր հետույքն ու գոնե այց կկատարեր տեսնելու համար 《էդ հաղորդումը շոույա, թե չէ...》կամ 《արա ուրդուց եք գտել դրանց》։ Բայց... անցավ մի տարի։

Տավուշի մարզում ապրիլ ամսին օգնություն էինք բաժանում։ Ցուցակում, բազմաթիվ անապահով ընտանիքների շարքում կար նաև Ջուլհակյանների ընտանիքը։ Այցելեցինք... այն ինչ տեսել ենք, փոխանցելն անհնար է։ Գառշահոտություն, հակասանիտարական, անմարդկային վիճակ, մրոտ և աղբի մեջ թավալվող երեխաներ, որոնք ձայներ են արտաբերում, բայց ոչ խոսել են կարողանում, ոչ էլ հասկանում են դիմացինի ասածը։ Վերադառնալով Երևան որոշեցինք մեկ անգամ ևս պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել ընտանիքի կողմը։ Նամակ ուղարկեցինք Տավուշի մարզպետին և Իջևանի քաղաքապետին, հասկանալու համար թողարկումից հետո ի՞նչ քայլեր են կատարվել, այցելե՞լ են արդյոք, տեղյա՞կ են ընտանիքում տիրող վիճակի մասին։

Նամակի պատասխանը ապշեցնող էր։ Մարզպետն ու քաղաքապետը իրարից արտագրելով բառացի նույն պատասխանն էին ուղարկել` ամեն մեկն իր անունից, բայց սա չի էականը։ Կարևորը այն էր, որ երկուսն էլ հավաստում էին, թե տեղյակ են ընտանիքից, երեխաներից ու ընտանիքի անկենցաղ առօրյայից։

Հա մեկել ասեմ, որ իբրև սեփական անգործության արդարացում երկուսն էլ ակտիվ հաշվել էին ընտանիքի ֆինանսական հոսքերը, ցանկանալով ցույց տալ, թե ընտանիքն անապահով չէ` մոռանալով, որ անապահով լինում են ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մտքով, հոգով ու տեսակով։

Ինչևէ այդ պատասխանն էլ հրապարակայնացվեց 《Կիսաբաց լուսամուտներ》-ի ամփոփիչ թողարկման ժամանակ, բայց երեխաները շարունակում են ապրել` նույն վայրում, նույն պայմաններում։

Հ.Գ.Եվ այսպես կարող եմ պատմել Օշականում ապրող 《Կեղծիքից արդարություն》թողարկման մասնակից Շահբազյան ընտանիքի մասին, Լուսակնում ապրող 《Վերջնակետում》թողարկման մասնակից Մկրտչյանների ընտանիքի մասին։ Նրանք շատ են, նրանք բոլորը ունեն մեր գործի և ոչ էկրանից այն կող հնչող կարեկցանքի կամ քննադատական խոսքերի կարիքը։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»