Վրաստանում սպանվել է Կեսարիա Աբրամիձեն

Վրաստանում սպանվել է Կեսարիա Աբրամիձեն

Միջազգային Ipress 2024-09-19 12:21:00 1038
kesaria-abramijen-spanvel-e_Y6QR6.jpg

Վրաստանում սպանվել է հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեին:

Թբիլիսիում հայտնաբերվել է 37-ամյա Աբրամիձեի դին՝ դանակի ծակող-կտրող վնասվածքներով, հայտնում է Rustavi 2-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սպանության մեղադրանքով ձերբակալվել է մի տղամարդ, ով ենթադրաբար Աբրամիձեի գործընկերն է։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Ինչպես հայտնում է Pirveli հեռուստաալիքը, սպանության հանգեցրած կոնֆլիկտի պատճառ կարող էր լինել սոցիալական ցանցում համատեղ լուսանկարի հրապարակումը։

Կեսարիա Աբրամիձեն իր տրանսգենդերային անցման մասին հայտարարել է 2014թ.-ին։ 2018 թվականին նա ներկայացրել է Վրաստանը Miss Trans Star միջազգային գեղեցկության մրցույթում։ Աբրամիձեն մասնակցել է նաև հեռուստաշոուների և նկարահանվել սերիալներում։ Նրան Instagram-ում հետևում է ավելի քան 500 հազար օգտատեր։

Ինչպես նշում է The Insider-ը, սա վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում տրանս մարդու սպանության երրորդ դեպքն է։ Նախորդ երկուսը տեղի են ունեցել 2014 և 2016 թվականներին։

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել ԼԳԲՏՔ+ մարդկանց դեմ, որն արգելում է նաև տրանսգենդերային անցումը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը