Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։
Շնորհակալություն Տավուշի ոստիկաններին ու Նարեկ Սարգսյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն, ով ավելի վաղ հայտնել էր, որ ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում, նա անհետացել է։
«Աղջիկը սահմանը հատել է հուլիսի 22-ին՝ երկուշաբթի օրը ժամը 20-ին մոտ։
Հայաստանից դուրս չի եկել, ըստ սահմանապահ ծառայության տվյալների»,-նշել էր Մարտիրոսյանը։
