Վիճակը լավ չէ. Վրաստանը երկարաձգում է կանոնավոր ավիափոխադրումների արգելքը

Վիճակը լավ չէ. Վրաստանը երկարաձգում է կանոնավոր ավիափոխադրումների արգելքը

Միջազգային Ipress 2020-09-12 21:02:00 261
ool_q8veT.jpg

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումները։ 

Sputnik Վրաստանի փոխանցմամբ՝ սահմանափակումը չի տարածվում այն ուղիղ չվերթերի վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային Շոթա Ռուսթավելի օդանավակայանի և հետևյալ օդանավակայանների՝ Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) միջև։

Այլ ուղղություններով կանոնավոր օդային ավիակապի փուլային վերականգնման մասին որոշումը կընդունվի` հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը:

Կանոնավոր միջազգային թռիչքները դադարեցվել էին այս տարվա մարտին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Նախատեսվում էր այն վերսկսել սեպտեմբերի 30-ին, բայց երկրի համաճարակաբաններն այս շաբաթ պաշտոնապես հայտարարեցին վարակի երկրորդ ալիքի մասին:

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2075 է։

Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 454-ով:

Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակակիրների թվի ռեկորդային աճ՝ 158։

Նոր վարակակիրների մեծ մասն Աջարիայում են:



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը