Վիճաբանություն Երևանում. Ինչպես կինը փախուստի դիմեց ոստիկաններից ու բռնվեց. Տեսանյութ

Վիճաբանություն Երևանում. Ինչպես կինը փախուստի դիմեց ոստիկաններից ու բռնվեց. Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-09-15 22:11:00 1311
cm_eal5f.jpg

Aravot.am-ը գրում է.

Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է:

Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ «ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ...ինձ վատ եմ զգում, թողեք գնամ»: Հետո կինը սկսեց գոռգոռալ, լաց լինել: Բանը հասավ նրան, որ խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին կնոջ հետ ինչպես հարկն է խոսել.

«Ո՞նց եք խոսում կնոջ հետ, ներվայնացրել եք»: Ոստիկանները կնոջ թեւից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ «թեւս ջարդած ա»:

Մի քանի երիտասարդ տղաներ, չդիմանալով տեսարանին, փորձեցին միջամտել. «Արա, վատ ա, թող ջուր խմի…արա հո տեռորիստ չի, որ ըտենց եք տանում»: Սկսեց հրմշտոց: Փողոցի անցորդները մոտենում էին ոստիկաններին ու պատրաստակամություն էին հայտնում կնոջ փոխարեն ցանկացած տուգանք մուծել, միայն թե այդպես չվարվեն հայ կնոջ նկատմամբ:



Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ իրենց գլխավոր թիրախը՝ դիմակ չկրած կինը չկա, փախուստի է դիմել ու սկսեցին վազել նրա հետեւից: Ավելի ուշ շենքերի արանքից ոստիկանները կնոջ թեւերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը