Վարչապետին սպասարկող թիվ մեկը բորտն անհետացել է

Վարչապետին սպասարկող թիվ մեկը բորտն անհետացել է

Քաղաքական Ipress 2022-05-13 10:03:00 7374
karavarakan-odanav_J2FMJ.jpg

«Փաստինֆո»-ն գրում է․ Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ անհետացել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական օդանավը՝ թիվ մեկ բորտը, իսկ կառավարությունն ու Քաղավիացիան ուղղակի հրաժարվում են տեղեկություն տրամադրել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, արհամարհելով ՀՀ Սահմանադրությունն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներն ուղղակի անպատասխան է թողել գրավոր հարցումը։

Օդանավի այլ վայր տեղափոխվելու մասին տեղեկություն «Փաստինֆո»-ն ստացել էր դեռեւս մարտին։ Նկատի ունենալով, որ «701» գրանցման համարով Էյրբաս Ա-319 VIP օդանավը 2018-ի մարտի 29-ի կառավարության որոշմամբ փոխանցվել է Քաղաքացիական ավիացիայի ծառայության հաշվեկշռին՝ «Փաստինֆո»-ն դեռեւս մարտի 21-ին փորձել էր ավիացիայից պարզել ինքնաթիռի գտնվելու վայրը, սակայն տեղեկատվությունը ճշտելու խոստումներից բացի այլ մեկնաբանություն այդպես էլ չտրվեց։

Ապրիլ-մայիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնական ուղեւորություն է ունեցել՝ Ռուսաստան, ապա նաեւ Նիդերլանդներ, որոնց ժամանակ օգտվել է «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավից։

Փաշինյանի՝ ապրիլի 19-ի Մոսկվա կատարած այցից հետո, քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի` մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, թե կառավարական օդանավը գտնվում է տեխնիկական զննման մեջ։

«Փաստինֆո»-ն ապրիլի 21-ին գրավոր հարցում ուղարկեց վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ ինչո՞ւ չի օգտագործվել կառավարական թիվ 1 բորտը, արդյո՞ք այն ունի անսարքություններ, թե ոչ, վերջին անգամ ե՞րբ է տեխզննման ենթարկվել թիվ 1 բորտը, որքա՞ն գումար է ծախսվել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել վարձակալական հիմունքով և որքա՞ն է արժեցել այն: Սակայն Փաշինյանի աշխատակազմն այդպես էլ որեւէ պատասխան չի տրամադրել՝ կոպտորեն ոտնահարելով գործող օրենսդրության պահանջները։ Իսկ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի պատասխանում նաեւ հեռախոսազանգերին։

Ինչպես արդեն նշել ենք՝ մայիսի 10-ին Հոլանդիա կատարած այցին ժամանակ եւս Փաշինյանը չի օգտվել թիվ 1 բորտի ծառայություններից, այլ կրկին մեկնել է «Armenia» ավիաընկերությանը պատկանող օդանավով: Ու կրկին Փաշինյանի աշխատակազմից որեւէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում. Այն շարունակում է անպատասխան թողնել հեռախոսազանգերը. կարծես նման պետական կառույց գոյություն չունի. Ճամպրուկները հավաքել ու տուն են գնացել։

Պաշտոնյաները ճամպրուկներն, իհարկե, հավաքել կարող են,բայց առանց պետական գույքի։ Ուստի «Փաստինֆո»-ն դիմեց քաղավիացիային՝ խնդրելով թույլատրել նկարահանել թիվ 1 բորտը, սակայն պարզվեց դա պետք է թույլ տա ՊՊԾ-ն։ Թե Քաղավիացիայի հաշվեկշռին գտնվող ինքնաթիռը հեռվից նկարելու համար ինչու է պետք ՊՊԾ-ի թույլտվությունն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտրվեց։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն