Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադ

Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ կա

Հասարակական Ipress 2024-06-26 21:15:00 12432
yunibanki-sisian-masnachyux_8PnGv.jpg

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 13-ին, Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ժաննա  Խ․-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ի Սիսիանի մասնաճյուղից որպես սոցիալական աջակցություն ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամների ընդհանուր 1 մլն դրամի կապոց, որն իրեն տվել է նույն բանկի աշխատակից 34-ամյա Նարե Վ․-ն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ օպերատիվ տեղեկությունների Ժաննա Խ․-ն հունիսի 23-ին ժամը 22։00-ի սահմաններում բացելով կապոցը, նկատել է, որ կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ:

Ժաննա Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել թվով 9 հատ հուշանվեր թղթադրամները, ելքի անդորրագիրը (օրդեր) և թղթադրամների կապոցը` բանկի կնիքով:

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Իրավիճակի վերաբերյալ «Յունիբանկ»-ը Tert.am-ին է ներկայացրել պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև․

«Ի պատասխան shamshyan.com կայքում 2024թ. հունիսի 26-ին հրապարակված «Խուլիգանության դեպք՝ Սյունիքի մարզում. 31-ամյա կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոց և օրեր հետո, բացելով այն, նկատել է, որ կապոցում առկա է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Յունիբանկում Ժաննա Խ.-ին հուշանվեր թղթադրամներ չեն տրամադրվել, ինչի մասին փաստում է մասնաճյուղում առկա տեսախցիկների տեսագրությունը:

Հաշվի առնելով, որ հրապարակումը արատավորում է Յունիբանկի գործարար համբավը և բանկի «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը, ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը