«Սյունիքի Սոսիների պուրակ․ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի այցելության նույն վայրը»․ Գեղամ Մանուկյան

«Սյունիքի Սոսիների պուրակ․ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի այցելության նույն վայրը»․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական Ipress 2022-07-08 00:35:00 4272
anna-sosineri-purak_3-nFf.jpg

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «ՍՅՈՒՆԻՔԻ ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ. Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի այցելության նույն վայրը ----------------------------------------------------------------

Պարզվում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ է այցելել Սյունիք՝ Ներքին Հանդ, որտեղ էի նախօրեին։ Ենթադրելի էր, որ թշնամու հենակետից 500 մետր հեռավորության վրա գտնվող համայնքի դարդ ու ցավից կհարցնի, բայց, ըստ իրեն, կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երևան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Լու՞րջ։ Երեկ էինք այնտեղ, Ներքին Հանդի բնակիչների հետ էինք խոսում։ Մտահոգություններն այլ էին՝ գյուղի գլխին թուրքն է նստած, հազար ու մի հարցեր (մի մասն էլ, ի հեճուկս թշնամու, չեմ բարձրաձայնում)։

Նիկոլի տիկինը Ներքին Հանդ այցելելիս լավ կաներ մի հատ մտահոգվեր, թե ինչպես գյուղի ողջ տարածքի գլխին թշնամին եկավ հայտնվեց այս տարվա փետրվարի վերջին, մարտի առաջին օրերին ու հիմա վերահսկում է մեր դիրքերը, գյուղը, ճանապարհը։ Իսկ իր ամուսինը, պաշտպանության նախարարը հերքում են այդ փաստը (լուսանկարը դնում եմ, որ մի հատ նայի)։ Լուսանկարում նույն Ներքին Հանդի մարդիկ են, նաև կանայք, որոնցից մեկ-երկուսին տեսա իր հետ խմբանկարում։

Նրան իրո՞ք ամենաշատն ուզում են երևանյան տեսարժան վայրեր այցելել, թե՞ մտածում են անվտանգության մասին։

Իսկ Սոսիների պուրակի մասին Աննա Հակոբյանն իր էջում պատմություն գրելուց լավ կաներ ոչ թե երկար հեքիաթ պատմեր, այլ արձանագրեր, որ 30 տարի այդ պուրակն ամբողջությամբ Հայաստան պետության մաս էր, մեկ ամբողջություն, մեկ ընդհանուր արգելավայր, որի մի մասն իր ամուսնու ստորագրությամբ, դրանից հետո արդեն կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, 2020 թվականի դեկտեմբերի 18-ի գաղտնի փաստաթղթով հանձնեց թշնամուն (փաստաթղթի գոյության մասին նրա ամուսինը մեկ տարի լռում էր, ստում էր ու միայն հետո ստիպված ընդունեց փաստը, որ պատերազմն ավարտվել էր, զինադադար էր, ավելի ուշ էլի տվեց Հայրենիքից)։

Երեկ Ներքին Հանդ այցելելիս սիրտ չունեինք Սոսիների պուրակ այցելելու, ժամանակ չունեինք, մտահոգություններս անվտանգությունն էր, դիրքերը։ Բայց որ Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ, պետք է հիշի, որ այս անգամ նրանից առաջ այստեղ է շտապել Մեհրիբան Ալիևան։

Դեռ 2021 թվականի ապրիլի 26-ին է եղել այնտեղ։ Չգիտեմ, Աննային հրավիրե՞լ էր նույն պուրակ, բայց Ալիևի տիկնոջը Նիկոլի տիկինը Շուշի հրավիրել էր թեյ խմելու։ Ողբերգական ավարտը բոլորին է հայտնի։

Հ.Գ. Աննա Հակոբյանը մեկ էլ հայտնել է, թե՝ «…գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար»։ Հասկացա՞վ, որ այսօր Սյունիք իր այցելած մայրուղու հարակից Ելփին գյուղի վրա, խաղաղ երթևեկողների վրա ադրբեջանցիները կրակել են։ Թե՞ խաղաղության հետ դա կապ չունի…

Հ.Հ.Գ Երբեք հրապարակային ուրիշների կանանց մասին չեմ արտահայտվում։ Բայց Աննա Հակոբյանը վաղուց դադարել է հանդես գալ սեռով ու Նիկոլով պայմանավորված։ Նա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, ավելի ճիշտ՝ դավաճանի ու աղետի ուրվական:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն