Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Քաղաքական Ipress 2020-03-20 19:41:00 5133
hn_rvH-Z.jpg

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել․ «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից ժամանակակից կապի միջոցներով ամենօրյա շփման մեջ է իր գլխավորած քաղաքական ուժի ղեկավար կազմի, կառույցների պատասխանատուների և համակիրների հետ, ըստ անհրաժեշտության հանդիպումներ է ունենում և ուշի-ուշով հետևում կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և այդ տեսանկյունից` ներհայաստանյան իրավիճակին:

 

Սերժ Սարգսյանի առաջարկով «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը և տարբեր ոլորտներում պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող՝ կուսակցության անդամները, մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության, անվտանգության, տնտեսական ոլորտի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում ճգնաժամային արդյունավետ կառավարման, կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների իրագործման ուղղությամբ` հաշվի առնելով աշխարհում օրեցօր փոփոխվող միտումները` առաջացող նոր ռիսկերը, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Այդ առաջարկները շարունակաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը` երկիրը ստեղծված բարդ իրավիճակից հնարավորինս անցնցում և անվտանգ դուրս բերելու, կարող բոլոր ուժերին համախմբելու մղումով:

ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը