Սեպտեմբերի 8-ին պարզ կդառնա

Սեպտեմբերի 8-ին պարզ կդառնա

Հասարակական Ipress 2022-09-07 14:43:00 5034
iskander_nRiSM.jpg

ԱՄՆ-ն մեծացրել ու արագացրել է Ուկրաինային սպառազինության մատակարարումները՝ մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնը նախ 3 միլիարդ, ապա 12 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման որոշում ընդունեց։ Սպառազինության մատակարարումներն իրականացվում են ուկրաինական բանակի կարիքներին ու Գլխավոր շտաբի պլանների համաձայն, եւ այս փաթեթները ներառում են հակահարձակման եւ ինտենսիվ կրակի համար անհրաժեշտ միջոցներ։ Ընդ որում, ռազմական փորձագետները նկատել են, որ ամերիկյան սպառազինության ցանկում կան անորոշ տողեր, ինչը նշանակում է, որ որոշակի տեսակի զենքեր չեն հրապարակայնացվում։

Սեպտեմբերի 8-ին նախատեսված է Ռամշտեյն անունը ստացած ձեւաչափի հերթական հանդիպումը, որին մասնակցում են 50-ից ավելի երկրներ։ Քննարկվելու են ուկրաինական բանակի հետագա մատակարարումների համակարգման հարցեր։

Հանդիպման գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք ԱՄՆ-ն որոշում կկայացնի առավել հեռահար միջոցների տրամադրման մասին։ Ներկայում ռուսական բանակի զենքի քանակական առավելությունը հավասարակշռվում է արեւմտյան առավել որակյալ սպառազինությամբ, որի միջոցով ուկրաինական բանակը ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական բանակի թիկունքի ենթակառուցվածքներին, հրամանատարական կետերին ու պահեստներին։ Սակայն ռուսները բացարձակ առավելություն ունեն հեռահար զենքերի առումով։ Կիեւը պահանջում է մատակարարել 200-300 կմ հեռահարության հրթիռներ, որոնք հնարավորություն կտան ոչնչացնել ռուսների լոգիստիկան եւ հրամանատարական կետերն ավելի մեծ հեռավորության վրա։

Կտա՞ ԱՄՆ-ն այդ հրթիռները՝ պարզ կդառնա սեպտեմբերի 8-ին։ Արեւմտյան համակարգերն արդեն իսկ փոխել են պատերազմի ընթացքը, իսկ հեռահար հրթիռներն ուկրաինական բանակին հնարավորություն կտան առավել արդյունավետ վարել հակահարձակողական գործողությունները։ Խնդիրն այն է, թե ինչ ռազմավարություն է իրականացնում ԱՄՆ-ն Ռուսաստանի հանդեպ, եւ ինչ ժամանակային կտրվածքով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը