Սարսափելի սպանություն.մոդել է սպանվել

Սարսափելի սպանություն.մոդել է սպանվել

Միջազգային Ipress 2020-06-18 19:45:00 1089
bss_fE2RD.jpg

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում զինված տղամարդու զոհ դարձած Ելիզավետա Խլյուպինան աշխատում էր Վյաչեսլավ Զայցևի մոդելային գործակալությունում։ Տեղեկությունը հայտնում է Mash–ը` նշելով, որ նա համագործակցում էր տարբեր ապրանքանիշների հետ, մասնակցում ցուցադրությունների և ֆոտոսեսիաների։

Տեղեկություններ կան, որ ողբերգությունից օրեր առաջ երիտասարդ կինը բաժանվել էր ընկերոջից, և հենց այդ ընկերն էլ սպանել է նրան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդը կրակ է բացել Մոսկվայի բնակելի տներից մեկում, տեղեկություններ կան, որ նա սպանել է երկու կնոջ և երեխայի, հետո ինքնասպան եղել։

Նույն շենքի (որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը) բնակիչներից մեկը Ruptly–ին պատմել է, որ երբ իջել է շենքից, պարեկապահակային ծառայության երկու մեքենա է տեսել։

«Միանգամից հարցրին` որտե՞ղ են կրակել, ի՞նչ կրակոցներ են, ձեռքերդ ցույց տուր, ձեռքերդ վեր։ Ես նրանց ասացի` կրակոցներն այն կողմում են։ Դուռը բացեցի, նրանք վազեցին։ Հետո էլի երեք կրակոց լսվեց։ Ոստիկանությունը միանգամից չկարողացավ մտնել այնտեղ։ Սկսեցին կոտրել դուռը։ Հետո ոստիկանը բղավեց. «Դիակ եմ տեսնում»։ Թե քանի սպանված է եղել և ով է արել, տեղյակ չեմ», – պատմել է նա։

Վասիլի անունով մեկ այլ ականատես էլ խանութից վերադառնալիս է եղել, երբ սկսվել է հրաձգությունը։

«Կրակոցներից հետո կին էր բղավում։ Նրա հետ երկու երեխա կար։ Դրանից հետո 25 րոպե անց… տղամարդը դուռը չէր բացում։ Հետո ոստիկանության աշխատակիցները կոտրեցին դուռը. և նրանցից մեկը բղավեց` դիակ եմ տեսնում», – պատմել է նա Ruptly–ին։

Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը` ենթադրյալ կրակողը, մտնում է Մոսկվայի Պրիորով փողոցում գտնվող շենք, որտեղ էլ ավելի ուշ տեղի է ունեցել արյունալի ողբերգությունը։



 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը