Սա արդեն Հայաստանի համար ճակատագրական է. Արա Պողոսյան

Սա արդեն Հայաստանի համար ճակատագրական է. Արա Պողոսյան

Քաղաքական Ipress 2023-10-09 17:58:00 663
img8614_T-dcH.jpeg

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին պատրաստել 8 գյուղերի հանձնմանը։

Ընդ որում, արդիական է նաև ռազմական գործողությունների միջոցով հանձնման սցենարը, եթե իշխանությունները համարեն, որ ժողովրդական ընդվզում է հնարավոր։

Դրանից խուսափելու հնարավորություն ունեն, ուստի պետք է հստակ և պարզ խոսեն ժողովրդի հետ։ Պետք է բացատրեն, թե ինչ ողբերգական հետևանքների է հանգեցնելու 8 գյուղերի հանձնումը և հատկապես Տիգրանաշենը և Վերին Ոսկեպարը։ 

Եթե պատրաստվում են հանձնել, ապա ժողովուրդը ինքը պետք է որոշի` պատրաստ է, թե՞ ոչ հետագա հետևանքները կրելուն։

Իշխանությունները նաև պետք է պարզ հայտարարեն, որ եթե ժողովուրդը դեմ լինի, պատրաստ են հրաժարական ներկայացնել։
Սա արդեն Հայաստանի համար ճակատագրական է։ 

Արցախի օկուպացիայից հետո մասնատման վտանգի առաջ է կանգնում հենց Հայաստանը, որի հենց սրտում թշնամին սեփական ներկայություն հաստատելու հնարավորություն է ստանում։
Իշխանությունները արևմտյան գործընկերներին, որոնք այս պահին հանդիսանում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի միջնորդ-երաշխավորներ, պետք է հստակ ներկայացնեն այս գյուղերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար և ամեն ինչ անեն, որպեսզի ձևավորվի կոնսենսուս «Արծվաշենը 8 գյուղերի դիմաց» պայմանավորվածություն ստանալու, ՀՀ-ից օկուպացված մյուս շրջանների դեօկուպացիայի համար։

Այս փուլում սա նվազագույնն է, որ պետք է կատարվի, իսկ ինչ վերաբերվում է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքին», Հայաստանը ինքը իրանական այլընտրանքը պետք է դիտարկի որպես կատարված փաստ և հրապարակավ դրական դիրքորոշում հայտարարի Իրանի տարածքով ճանապարհի բացման պատրաստությունը։

Ցանկացած ձև` ռազմական գործողությունների միջոցով, թե այլ կերպ հայկական գյուղերի հանձնման պատրաստակամությունը պետք է առաջացնի ըմբոստություն և պետք է որակվի որպես պետական դավաճանություն։

*Հիշեցնեմ, որ Տիգրանաշենը գտնվում է դեպի հարավ, իսկ Վերին Ոսկեպարը դեպի հյուսիս տանող միջպետական ռազմավարական նշանակության ճանապարհներին, բացի այդ` թշնամին այս տարածքներում տեղակայելու է Հայաստանի ցանկացած շարժ, ցանկացած գործունեություն վերահսկելու միջոցներ, և իր ձեռքում է պահելու Հայաստանի տնտեսական զարկերակը։ 

Սա թույլ տալ չի կարելի, սա Հայաստանը կդարձնի թշնամու ձեռքում խամաճիկային տարածք, որը ինքնուրույն ոչինչ չի կարող որոշել, անգամ սեփական տարածքում ռազմական զորաշարժեր անելը կդառնա խիստ թիրախավորված թշնամու կողմից»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել