ՌԴ-ն խոսում է ՀՀ ճանապարհներին «պարզեցված ռեժիմի» մասին․ ինչ է քողարկված դրա տակ

ՌԴ-ն խոսում է ՀՀ ճանապարհներին «պարզեցված ռեժիմի» մասին․ ինչ է քողարկված դրա տակ

Քաղաքական Ipress 2022-06-15 17:43:00 1197
putin_vMUdE.jpg

Lragir.am-  Երեկ Վերին Լարսի անցակետում հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Վերակառուցումից հետո Վերին Լարսի անցակետի թողունակությունը կավելանա 6,4 անգամ։ Օրական անցակետով կկարողանան անցնել ավելի քան 2,5-3 հազար մեքենա, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վերին Լարսը գտնվում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանին։ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը և Թուրքիան հայտարարեցին, որ «Ադրբեջանի հաղթանակը» կբերի տարածաշրջանի ապաշրջափակմանը և հաղորդակցությունների բացմանը։ Սա գրված է եռակողմ հայտարարության մեջ։

Սակայն 2 տարի անց տարածաշրջանում հաղորդակցությունները միայն կրճատվել են։ Հայաստանից դեպի Արցախ Քարվաճառով ճանապարհը փակվել է, Բաքուն փակել է հայ-իրանական Գորիս-Կապան մայրուղին, Թուրքիան չի բացել սահմանները, իսկ Բաքուն չի համաձայնում բացել Նախիջևանով դեպի Իրան ճանապարհը։ Ռուսական ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է Սև ծովի նավահանգիստների փակմանը, և Թուրքիայից, Իրանից, Հայաստանից բեռների մեծ մասն այժմ ուղարկվում է Ռուսաստան Վրաստանի տարածքով։

Վրաստանը Ռուսաստանի հետ կապող ճանապարհը դժվար է, նեղ, եղանակային պայմաններից կախված։ Վրաստանն անցած շաբաթ բարձրացրել է արտասահմանյան մեքենաների տարանցման մաքսատուրքերը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանն ասում է, որ հազարավոր թուրքական բեռնատարներ այժմ անցնում են Վրաստանի տարածքով։

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Մեղրիի միջանցքի բացման ուղղությամբ։ Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարեց միջանցքների «պարզեցված ռեժիմի» վերաբերյալ հայկական կողմի հետ որոշ պայմանավորվածությունների մասին, ավելացնելով, որ երթուղիները դեռ համաձայնեցված չեն։ «Միջանցքային տրամաբանությունն այստեղ տեղ չունի, բայց կան բազմաթիվ մանրամասներ, որոնց վերաբերյալ կողմերը տարբեր պատկերացումներ ունեն»,- ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ռուսաստանը վերահսկելու է Հայաստանի տարածքով ճանապարհները։ Լավրովը չի հստակեցրել, թե արդյոք «պարզեցված ռեժիմը» ​​նշանակում է, որ ադրբեջանական մեքենաները չեն անցնի հայկական մաքսային ու անձնագրային հսկողություն։ Իր հերթին, որեւէ տեղ արձանագրված չէ, որ հայկական բեռները Ադրբեջանով կանցնեն պարզեցված ռեժիմով և ՌԴ ԱԴԾ ուղեկցությամբ։

Ռուսաստանի հայտարարությունները վերահաստատում են այն պնդումները, որ հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիր դրված չէ, իրականում ՌԴ քաղաքականությունն ուղղված է ՀՀ մեկուսացմանը, այդպիսով հարկադրելով միջանցքները, ինչը բխում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակներից։ «Պարզեցված ռեժիմ», «ոչ միջանցքային տրամաբանություն» եւ նման այլ արտահայտություններն իրական նպատակները քողարկելու համար են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը