ՌԴ հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են հայ գործարարներին, որ իրենց ապրանքն այլևս չեն վերցնելու

ՌԴ հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են հայ գործարարներին, որ իրենց ապրանքն այլևս չեն վերցնելու

Քաղաքական Ipress 2023-10-06 12:29:00 1401
img8467_BQ5B4.jpeg

Ես տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանն առհասարակ մտադիր է սահմանափակել Հայաստանից կոնյակի արտահանումը, քանի որ ՌԴ-ն ունի կոնյակի արտադրություն։

Այսինքն հայկական կոնյակի ներմուծման սահմանափակումը կարող է լինել հենց այն առաջին սանկցիաներից մեկը, որը ՌԴ-ն կարող է կիրառել մեր նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը։

«Ինչու հենց կոնյակը, քանի որ կոնյակը Հայաստանի արտահանման ապրանքների առաջին 5-յակում է։ Այսինքն, կոնյակի արտահանման ծավալները էական են։ Հաջորդ քայլը կարող է լինել հանքարդյունաբերական ապրանքների սահմանափակումը»։

Նա ընդգծեց, որ մասնավոր համագործակցության ոլորտում ևս կարող խնդիրներ առաջանալ։

«Ռուսական բիզնեսները, հատկապես խոշորները՝ շատ խելոք լսում են իրենց ղեկավարին, քանի որ այդ ղեկավարները իրենց նկատմամբ էլ կարող են կիրառել սահմանափակումներ կամ ստուգումներ։

Ես արդեն տեղեկություներ ունեմ, որ ռուսական շուկայում գործող հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են մեր գործարարներին, որ ապրանք իրենցից չեն ձեռք բերելու, սառեցնելու են համագարծակցությունը։ Այսինքն, արդեն չեն թաքցնում, որ նման հրահանգներ ունեն ու սկսել են խնդիրներ ստեղծել մեր տնտեսվարողների համար։

Ակնհայտ է նաև, որ որոշ մարզերում արդեն կա վատ վերաբերմունք հայերի հանդեպ, սա կարող է առավել ընդգրկուն ու խորը բնույթ ստանալ»,- ասել է Մակարյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը