Պուտինն ընդունել է պարտությունը եւ փորձում է ելք գտնել

Պուտինն ընդունել է պարտությունը եւ փորձում է ելք գտնել

Քաղաքական Ipress 2022-05-14 17:02:00 1785
putin-zelenski_VgTz1.jpg

Lragir.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Զելենսկին իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում աղմկոտ բացահայտումներ է արել․ նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրեն առաջարկել է «Պուտինի դեմքը փրկելու համար» զիջումների գնալ։ «Ինձ առաջարկել ինձ ինչ-որ բաներ՝ կապված մեր ինքնիշխանությունը զիջելու հետ՝ հանուն նախագահ Պուտինի դեմքը փրկելու, ինձ թվում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ որոշ առաջնորդների կողմից: Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի ինչ-որ բանը պահել եւ դրա համար կորցնել մեր տարածքները», ասել է Զելենսկին։

Ուկրաինական պաշտոնատարները նշում են վերջին օրերին նկատվող նման միտումների մասին։ Ֆրանսիան ու Գերմանիան ջանքեր են գործադրում Ուկրաինային պայմանական «Մինսկ 3» պարտադրելու համար։ Մակրոնը եւ Շոլցը սերտ բանակցությունների մեջ են Պուտինի հետ, եւ դրանով է բացատրվում գերմանական Բունդեսթագում Ուկրաինային ծանր տեխնիկա մատակարարելու հարցի անսպասելի հետաձգումը եւ Շոլցի հետ կապված սկանդալը։ Իր հերթին, այս ծիրում է նաեւ Էրդողանը, որի խոսնակը երեկ աղմկոտ բացահայտում է արել Արեւմուտքի հետ բանակցելու Պուտինի պատրաստակամության մասին։

Նշվում է, որ Պուտինը ներկայում փորձում է ամրանալ արդեն զբաղեցրած տարածքներում, քանի որ ռուսական բանակի մարդուժի եւ տեխնիկայի մեծ կորուստները, ինչպես նաեւ պատժամիջոցների հետեւանքները այս փուլում անհնար է դարձնում Ուկրաինայի դեմ պատերազմում նախապես հռչակված նպատակների իրագործումը։ Ավելին, Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումները նրան կանգնեցնում են լիարժեք պարտության հեռանկարի առջեւ։

Մոսկվան աշխատում է երկու ուղղությամբ՝ Եվրոպայում իր ավանդական «ագենտ» պետությունների եւ Արեւմուտքում գնված զլմ-ների եւ քաղաքական գործիչների լոբբինգի միջոցով, խոստանալով շռայլ պրեֆերենցիաներ (դրա դրսեւորումն է ԱՄՆ Սենատում հանրապետական սենատորներից մեկի՝ Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հարցի արգելափակումը)։ Այս շրջանակը վերջին օրերին արշավ է սկսել «Պուտինի դեմքը փրկելու համար՝ ավելի վատթարից խուսափելու նպատակով»։ Այսինքն, հանուն դրա՝ Ուկրաինային փորձում են համոզել համակերպվել ինքնիշխանության եւ տարածքային զիջումների հետ։

ԱՄՆ նախագահ Բայդենը նշել է, որ Պուտինն ինքն իր համար այլ ելք չի թողել, եւ հիմա ինքը մտածում է ինչ անել դրա հետ։ Ավելի վաղ, ամերիկյան պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է պարտվի եւ դրվի այնպիսի իրավիճակում, որ այլեւս չկարողանա հարձակվել հարեւանների վրա։ Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ Ռուսաստանը պետք է պարտվի, քանի որ դադարի հնարավորություն ստանալով՝ շարունակելու է հարձակումները ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Եվրոպայում։

Ո՞ր դիրքորոշումը կգերակայի Արեւմուտքում։ Ուկրաինային աջակցության շարունակությունը նշանակում է Ռուսաստանի պարտություն եւ զորքերի դուրս բերում ընդհուպ Ղրիմից, Ռուսաստանի հետագա տրանսֆորմացման գործընթացներով։ Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ չեն համաձայնելու եւ թույլ չեն տալու «Մինսկ 3»՝ ռուսական զավթումների օրինականացում։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն