Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով Մոսկվայի միջնորդական ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ:
«Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի վերաբերյալ, շեշտվել է կողմերի կողմից հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական ջանքերի պատրաստակամությունը»,- տեղեկացրել է Պեսկովը:
