Պարեկները հղիին պարեկային ավտոմեքենայով տեղափոխել են ծննդատուն․ նա երկվորյակ է ունեցել

Պարեկները հղիին պարեկային ավտոմեքենայով տեղափոխել են ծննդատուն․ նա երկվորյակ է ունեցել

Հասարակական Ipress 2023-08-04 10:49:00 597
parekner-hgi_DkxeN.jpg

Երեկ՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը՝ 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանը Նոր Նորք վարչական շրջանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, ծառայություն կատարելիս են լինում, երբ Peugeot մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտենում է նրանց և հայտնում, որ ինքը տաքսի է վարում և իր ուղևորը հղի է, նրա մոտ ցավեր են առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, ում հանձնարարականով էլ կնոջը Peugeot-ի միջից տեղափոխում են պարեկային ծառայողական ավտոմեքենա։

Պարեկները կնոջը տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ բժիշկներին հաջողվում է կնոջը առաջին բուժօգնություն ցուցաբերել ու կարճ ժամանակ անց, կինը, ով Լոռու մարզի բնակիչ, 32-ամյա Լուսինե Ք․-ն է, երկվորյակ է լույս աշխարհ բերում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները տղա և աղջիկ են և նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը