Չարտերային չվերթեր կլինեն Մոսկվայից

Չարտերային չվերթեր կլինեն Մոսկվայից

Հասարակական Ipress 2020-07-30 19:37:00 747
ni_GrDbl.jpg

Առաջիկա օրերին 6 չարտերային հատուկ չվերթ է նախատեսված Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է թռիչքների ժամանակացույցը

Դեսպանության հաղորդմամբ՝ «Nord Star» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթերը կկայանան օգոստոսի 2-ին և 8-ին՝ առավոտյան 10:00, իսկ «Red Wings» ավիաընկերության չվերթերը՝ օգոստոսի 4-ին և 6-ին՝ ժամը 18։00-ին։

«Nord Star» ավիաընկերությունը ևս երկու չվերթ կիրականացնի դեպի Գյումրի՝օգոստոսի 3-ին և 5-ին՝ ժամը 11։00-ին

Նշված բոլոր թռիչքները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Չվերթների տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխատանքային ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Ավիատոմսի արժեքը 14 հազար 700 ռուբլի է։ Դեսպանությունը խորհուրդ է տալիս չվերթերի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը