Որտեղ են կանգնելու ռուս սահմանապահները

Որտեղ են կանգնելու ռուս սահմանապահները

Քաղաքական Ipress 2022-05-24 23:51:00 2226
rus-xaxaxapah_eH7w3.jpg

Lragir.am- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել են Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները։ Փաշինյանն ասել է, որ բանակցություններից հետո կան մեկնաբանություններ, որոնք կապ չունեն տեղի ունեցած քննարկումների հետ։

Հիշեցնենք, որ Բրյուսելում հանդիպումից հետո Ալիևը զանգահարել է Էրդողանին և հայտարարել, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ՝ թե՛ երկաթուղային, թե՛ մայրուղային։

«Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին», ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ալիևի խոսքերը։

«Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում», Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Բաքվի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ով պնդել է պահպանել եռակողմ հայտարարությունները։ Հիշեցնենք, որ Պուտին-Փաշինյան-Ալիև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ «տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակվում են։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Տրանսպորտային կապերի վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայությունը»։

Ընդհանուր պատկերից պարզվում է, որ ԵՄ-ի (և ԱՄՆ-ի) միջնորդությամբ պետք է բացվեն Արցախի օկուպացված հարավը Նախիջևանի հետ կապող հաղորդակցություններ։ Ալիևի և Էրդողանի տարբերակով դա Հայաստանի իրավասությունից դուրս միջանցք է, Հայաստանի իշխանության տարբերակով՝ Հայաստանի իրավասության տակ գտնվող ճանապարհ։ Լավրովի տարբերակով՝ բացեք ինչ ուզում եք, միեւնույն է «տրանսպորտային կապերի վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։

ԱԴԾ-ի ռուսական սահմանապահ զորքերը հսկողություն են իրականացնում Հայաստանի սահմաններին 1992 թ. պայմանագրի հիման վրա։ 3-րդ հոդվածում ասվում է, որ «Սույն Պայմանագրի ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմակերպչական և կադրային կառուցվածքը, նրանց տեղակայման վայրերը պահպանվում են մինչև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված հատուկ համաձայնագրերը»:

Հայաստանի խորհրդարանն այսօր քննարկել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է պետական ​​սահմանի անցակետերում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրում և ընդամենը երկու մարմնի՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների առկայություն։ Իսկ ի՞նչ են անելու Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը։

Ռուս սահմանապահները կտեղակայվե՞ն բացվող ճանապարհների և «նոր սահմանների» վրա։ Եվ ո՞ւմ «մեկնաբանություններից» է Փաշինյանը գանգատվել Բլինքենին՝ Ալիևի՞, թե Լավրովի։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել