Որպեսզի ամուսինս դրսում չսպասի ինձ, այլ սպասի ԱԺ շենքում, նշանակել եմ ինձ օգնական. ՔՊ-ական Էմմա Պալյան

Որպեսզի ամուսինս դրսում չսպասի ինձ, այլ սպասի ԱԺ շենքում, նշանակել եմ ինձ օգնական. ՔՊ-ական Էմմա Պալյան

Քաղաքական Ipress 2023-10-18 20:55:00 771
img9022_gAexV.jpeg

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր մամուլից է իմացել, թե իր ամուսինը ԱԺ-ից գումար է ստացել։ Ըստ պատգամավորի՝ դա կեղծ տեղեկատվություն է։

«Իմ ամուսինը Ազգային ժողովից գումար չի ստանում, իմ ամուսինը Ազգային ժողովում գրանցված է՝ որպես հասարակական հիմունքներով օգնական, իմ օգնական, դա որևէ դրամ չի վարձատրվում, անգամ դա աշխատանքային ստաժ չի համարվում»,-ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությանը, թե Պալյանն իր ամուսնուն նշանակել է որպես ԱԺ-ում իր օգնական։

Իսկ թե ինչու է նա ամուսնուն հասարակական հիմունքներով օգնական նշանակել, պատգամավորը մանրամասնել է.

«Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր լինելով՝ հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում Ազգային ժողով։ Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա ուղղակի իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ, և վերադառնանք մարզ կամ մեր այլ գործի։ Դա էլ ոչ շատ հաճախ է լինում, ուղղակի դա է նպատակը»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը