Նոր մանրամասներ և լուսանկարներ. Բեյրութի նավահանգստում բռնկված խոշոր հրդեհն ուժեղացել է

Նոր մանրամասներ և լուսանկարներ. Բեյրութի նավահանգստում բռնկված խոշոր հրդեհն ուժեղացել է

Միջազգային Ipress 2020-09-10 19:07:00 741
gl_b5iNi.jpg

Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհն ուժեղացել է։ 

 

Հրդեհն սկսվել է ավտոդողերի և վառելիքաքսուկային նյութերի պահեստում:

 

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ոստիկանությունը հորդորում է տեղում աշխատող լրագրողներին անվտանգ հեռավորություն պահպանել։ Հրշեջ-փրկարարական մի քանի հաշվարկներ նույնպես հեռացրել են ավտոմեքենաները։

Пожар в порту Бейрута (10 сентября 2020). Ливан

Արդեն մի քանի ժամ է՝ նավահանգստի ազատ մաքսային գոտու տարածքում այրվում են յուղով և անվադողերով լի պահեստները. քաղաքի կեսը ծածկված է ծխով։ Լիբանանի Կարմիր խաչի տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Հրդեհաշիջման աշխատանքներին ուղղաթիռներով մասնակցում է լիբանանյան բանակը։

Пожар в порту Бейрута (10 сентября 2020). Ливан

Բեյրութի քաղաքապետ Մարվան Աբուդը լիբանանյան ԶԼՄ-ներին հայտնել է, որ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այս պահին բոլոր ուժերն ուղղված են հրդեհը մարելուն։ Աշխատանքներում ընդգրկված են հրշեջ-փրկարարական 16 հաշվարկ։

Հրդեհ Բեյրութի նավահանգստում

Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։

Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը