Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել

Հասարակական Ipress 2020-08-02 17:07:00 432
bhy_KAKxX.jpeg

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երկար անունով նախարարությունն իր թոփ մեկ խնդիրը լուծեց։ Գրական նոր չափորոշիչների քննարկումները վերածվեցին գրական ահեղ մարտերի։ Հներին օրը մի քանի անգամ արտաշիրիմում արեցին, հերձեցին, տեղ-տեղ դիակապտեցին ու նորից հանձնեցին հողին, իսկ նորերին օնլայն թաղեցին, եւ թաղման ծեսի պարտադիր պահանջն այն էր, որ երիտասարդ գրողներին բռնի ուժով մասնակիցը դարձնեն սեփական օնլայն հուղարկավորությանը։

Քիչումիչ բովանդակային միտք արտահայտողներին էլ տվեցին ադրենալինի պակասից գազազած ֆեյսահայության բերանն ու վերջիններս հռչակվեցին տեսակետ չունեցող, նեկրոզ ուղեղով կոմֆորմիստներ։

Վյսո։ Խնդիրը լուծված է։ Չկա բովանդակային քննարկում ու էս համատարած քֆուրագեյթի ֆոնին նախարարությանը մնում է ավարտին հասցնել իր սկսած փնթի գործը։

Բայց ողջ էս ուղեղային հրմշտոցի մեջ մի տող ընկավ աչքիս, թե ինչո՞ւ նոր գրական հայեցակարգում չկա Վանո Սիրադեղյանը։
Իսկ ո՞նց կարող էր Վանոն լինել, ո՞նց կարող էր էս, իբր, սուպերլիբերալ, բայց իրականում ծանծաղամիտ ու գոլ միջավայրում Վանո լինել։ Ընկերներից մեկը լավ էր ասել՝ այդ հայեցակարգում բոլոր տաղանդավորների ներկայությունը պատահականություն է, բոլոր անտաղանդներինը՝ օրինաչափություն։

Հա, մի բան էլ. դեմքի ուլտրամոդեռն արտահայտությամբ ժամանակակցի եւ ազատականի մասին լավաշ տեքստեր գրողներ, հարգելի ազատականիստներ, անգամ ամենապահպանողական, կրոնական տեքստը կարելի է մեկնաբանել այնպիսի ազատական մտքով, որ դա շատ ավելի ազատականություն ու լայնախոհություն տա երիտասարդներին, քան կարող է տալ ուլտրաժամանակակից եւ ձեր իսկ «սլենգով» ասած՝ «ամենափախած» գրական գործը։

Ամեն ինչ կախված է հայացքից՝ ինչպես տեսնել, ընկալել ու ամենակարեւորը՝ ներկայացնել։
Ի վերջո, դեռ 1900-ականների սկզբին էր Ուորլըս Սթիվենսը գրել իր հայտնի՝ «Կեռնեխին նայելու 13 եղանակը»»։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը