Մեր ողբերգությունը

Մեր ողբերգությունը

Հասարակական Ipress 2020-07-21 18:47:00 321
bsl_25Ykd.jpg

Hraparak.am-ը գրում է.

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ ծավալվող հայրենադավության ու հայրենապաշտության թեման շարունակում է ակտուալ մնալ:

Դա բնական է, որովհետեւ եթե վերանանք այլ հանգամանքներից, ապա թեմայի նոր արծարծման առիթ տվողն է շատ հայտնի եւ որոշակիորեն ազդեցիկ, հետեւաբար, քննարկումը թեժացել ու կարեւորվել է հենց նրա ազդեցիկությանը համարժեք: Բացի այդ` մեր հայրենակցի վրդովված խոսքը պայթել է հայրենասիրական էյֆորիան դեռ չհաղթահարած հանրության մեջ համարյա իբրեւ թշնամական ռումբ, որին համարժեք արձագանքելը դարձել է շատերի սրբազան պարտքը: 

Եվ մենք նորից մոռանում ենք, որ այդ թեման մեր ժողովրդին միշտ ներքին տարաձայնությունների տանող հավերժական թեմա է. Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց նրա` մի հնօրյա «լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկապես, երբ թեմայից դուրս ենք մղում բոլոր ուղեկցող կոմպոնենտները, մնում է սոսկ այս պարզ հարցադրումը` Ռուսաստանի հետ` այո՞, թե՞ Ռուսաստանի հետ` ոչ: Ես ինձ դասում եմ այն մարդկանց թվին, ով վերապահ է «այո» կամ «ոչ» ասելու համար: Իմ մտածողությանն ու ներըմբռնողականությանն ավելի պատշաճում է «չգիտեմ»-ը, որ համազոր է «Աստված գիտեմ»-ին: Ափսոսում եմ, իհարկե, որ չունեմ այո կամ ոչ ասելու խիզախությունը, մանավանդ որ գիտեմ` «ոչ» ասողները որոշակի իրավիճակներում իրենց հերոսական են զգում, իսկ «այո» ասողները` անբացատրելիորեն, բայց նաեւ որոշակիորեն մեղավոր: 

Իսկ Մարգարիտա Սիմոնյանին շատ մի՛ քարկոծեք, նրա զգացմունքային, խիստ ավելորդ շեշտադրումներով գրառումից աշխարհաքաղաքական հետեւություններ մի՛ արեք, նրա գիրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական տեսակետ մի՛ հռչակեք ու, առավել եւս, մարդուն կախաղան հանել մի՛ շտապեք: Ճակատագրական մի պահի նա իրեն դեռ այնպես կպահի (հուսացե՛ք այդ պահը. դա առավել քրիստոնեավայել կլինի), որ կփոշմանեք նրա ազգանունից յան-ը հեռացնելու ձեր կոչերի համար: Ի դեպ, որի իրավունքը ձեզնից ոչ մեկին տրված չէ: Բոլորիդ միասին էլ՝ տրված չէ: 

… Կոտորած, փախեփախ տեսած ալաշկերտցի իմ Սերոբ պապը հայ-թուրքական սահմանին, որ իմ ծննդավայրից հեռու չէ, ասում էր «թուրքի բերան» կամ «ռսու գրանից»: Նրա ընկալման մեջ նույնիսկ սահմանի ընկալումն էր օտարացված:
«Հայ» բառը չկար: 

Եվ գուցե այստեղ է մեր ողբերգությունը:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»