Մեկ ուշագրավ դրվագ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախօրեի հարցազրույցից

Մեկ ուշագրավ դրվագ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախօրեի հարցազրույցից

Քաղաքական Ipress 2022-09-28 16:54:00 3432
lewon-ter-petrosyan_7vSqW.jpg

Hraparak.am-ը գրում է․  Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին Հ1-ին տված հարցազրույցը բավական հետաքրքիր էր ու սիմվոլիկ։ Հետաքրքիր էր իր տողատակերով, սիմվոլիկ էր, որովհետեւ 97 թվականի սեպտեմբերի 26-ին էլ էր նա ասուլիս տվել, որտեղ արտահայտած մտքերը հետո ամբողջացրել էր առանձին հոդվածով։ Ինչն էլ դարձել է այն պատճառը, դետոնատորը, որը հանգեցրել էր նրա հրաժարականին։

Չենք վերլուծի առաջին նախագահի խոսքերը կամ մատնանշի խոսքի տողատակերը։ Ուշագրավը մեզ համար այլ հարց է։ Այն, որ, ըստ առաջին նախագահի, կաթողիկոս-նախկին նախագահներ հանդիպումների կազմակերպման նախաձեռնությունը գալիս է Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսից։ 

Իհարկե, մեր ընթերցողները կարող են ասել, որ գաղափարը «հուշել» է Իշխան Սաղաթելյանը, ով առաջինը հանդիպել է կաթողիկոսին եւ երկու նախագահներին, համոզել, որ նման նախաձեռնության կարիք կա։ Այս ողջ գործընթացը ներկայացված է ԶԼՄ-ներում։ Սակայն, այդուհանդերձ, հակված չենք մտածելու, որ Գարեգին 2-րդը պարզապես Իշխան Սաղաթելյանի հուշածով կսկսեր քայլեր ձեռնարկել, անցնել գործի։

Բանն այն է, որ կաթողիկոսը 1951 թվականի ծնունդ է, այսինքն՝ տիպիկ սովետական կերտվածքի մարդ ու որպես սովետական կերտվածքի եկեղեցական ասպարեզի անձ, ով լավ գիտի, թե ինչ բան է պետությունն ու իշխանությունները, սովոր է, որ իր քայլերը, հատկապես եթե դրանք իր անմիջական լիազորություններից չեն բխում, համաձայնեցնի, պայմանական ասած, «վերադաս» մարմինների հետ։ Իհարկե, չենք պնդի, որ կաթողիկոսը զանգել է Նիկոլ Փաշինյանին ու նրա «դաբրոն» ստանալուց հետո է որոշել քայլեր անել, անցնել գործի։ Սակայն կարող ենք ենթադրել, որ եթե ոչ Նիկոլ Փաշինյանի, ապա նրա շրջապատի, գուցե ավելի «բարձր ատյանի» «դաբրոն» նա ամեն դեպքում կարող էր ստանալ, որպեսզի անցներ գործի, հատկապես որ, մեծ հաշվով, այդ «վերադաս ատյանի» շահերին լիովին համապատասխանում է այն ձեւաչափը, որը փորձում է ձեւավորել կաթողիկոսը, եւ այն առաքելությունը, որը պետք է իրականացնի այդ ձեւաչափը։ 

Ավելի պարզ ասենք՝ նման քայլերի գնալուց առաջ կաթողիկոսը նախեւառաջ պետք է ունենար առնվազն մեկ, իսկ իդեալական պարագայում՝ երկու գլոբալ ուժային կենտրոնի (Մոսկվա եւ Վաշինգտոն) կոնսենսուսային համաձայնությունը։ Սա պարտադիր է։ Ու նաեւ երկու գլոբալ ուժային կենտրոններում էլ առաքելական եկեղեցին ունի իրեն մոտ կանգնած անձեր, որոնք կարող են հարկ եղած դեպքում նման կոնսենսուսային համաձայնություն ձեռք բերել։ Չենք ուզում դավադրապաշտական տեսություններ առաջ մղել, բայց իրավիճակն այսօրվա Հայաստանում այնպիսին է, որ քաղաքականության հետ կապված որեւէ քայլ, որը կատարվում է լուրջ ինստիտուտի կողմից, իսկ կաթողիկոսի ինստիտուտն առավել քան լուրջ է, պետք է առնվազն նման կոնսենսուսային համաձայնություն ունենա։ Իսկ թե իրականում նման բան եղել է կամ ոչ, իհարկե, կիմանան միայն Գարեգին 2-րդը եւ թերեւս մի քանի՝ հիմնականում արտերկրում բնակվող ազդեցիկ դեմքեր (Մայր Աթոռում նման կալիբրի գործիչ՝ բարձրաստիճան եկեղեցականների շրջանում, կարծես չկա, ով ունենա հասանելիություն Սպիտակ տուն կամ Կրեմլ)։

Սակայն այն, որ նման ձեւաչափ ձեւավորելու միտում կա, որը, պարզ ասենք՝ իրենից ներկայացնում է Հայաստանի ապագայի համար կոլեկտիվ պատասխանատվության ստանձնման ձեւաչափ (Նիկոլ Փաշինյանն այս դեպքում դժգոհելու տեղ չունի՝ սա իրեն օժանդակող մարմին է լինելու), արդեն փաստ է։ Իհարկե, նախկին նախագահները կամ նրանց օժանդակող ուժերը, թիմակիցները կարող են սրան հակադարձել, սակայն «դիրիժորական փայտիկի» շարժումը կարող է բավական լինել, որպեսզի այդ աղմկոտ կակաֆոնիան վերածվի հարմոնիկ մեղեդու։ Ուստի պետք է հուսալ, որ առաջիկայում կլինեն էլի հանդիպումներ, կամ նույնիսկ եթե այս փորձը ձախողվի էլ, էլի փորձեր կլինեն, ու կգտնվի, ի վերջո, համերաշխության ու համախմբման այն բանաձեւը, որը կառաջնորդի մեր հայրենիքին դեպի դժվարին, բայց, հաստատապես՝ լինելիություն ապահովող ապագա։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն