Ընկերուհու տանից 1.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ ձեթ գողացած կնոջը՝ ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով

Ընկերուհու տանից 1.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ ձեթ գողացած կնոջը՝ ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով

Հասարակական Ipress 2024-02-25 12:16:00 33342
azatazrkum_8sLgh.jpg

54-ամյա Գայանե Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերուհու պայուսակից նախապես վերցնելով նրա բնակարանի մուտքի դռան բանալին, 2023 թվականի հունվարի 28-ին բացել է դուռը եւ ապօրինի մուտք գործել բնակարան, գողացել է 1.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ ձեթ, որից հետո փակելով դուռը՝ հեռացել է: Երկրորդ դրվագով էլ փետրվարի 21-ին նույն ընկերուհու գրպանից վերցնելով տան բանալին, մտել է նրա բնակարան, հափշտակել մոտ 40 000 դրամի քաղցրավենիք, ապա փակելով բնակարանի դուռը՝ հեռացել է:

Ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի, Գայանե Ղ-ին կ մեղսագրվել է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, եւ կիրառվել էր 500 000-ի չափով գրավ:

Դատարանը հաշվի առնելով «արարքի հանրային վտանգավորության բնույթը» դեկտեմբերի 5-ի դատավճռով, որպես վերջնական պատիժ նշանակել է 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը։ Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Գայանե Ղ-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել է փորձաշրջան 4 տարի ժամկետով։

Ուշագրավ մի հանգամանք. «Դատարանն իր համաձայնությունն է հայտնել պաշտպանի այն դիրքորոշմանը, որ չի կարող ուշադրության չարժանանալ այն հանգամանքը, որ մեղադրյալը երկու անգամ էլ տուժողների բնակարանից գողացել է սնունդ՝ մեկ շիշ ձեթ եւ քաղցրավենիք»։ Դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը կյանքի սոցիալական ծանր պայմաններով պայմանավորված է դիմել հանցավոր գործողության կատարման՝ տուժողների բնակարանից գողանալով սնունդ, որի արդյունքում պատճառված վնասը պատրաստակամ է եղել փոխհատուցել։

Նշվել է, որ կինն ունի մի շարք հիվանդություններ, որոնք նրւան զրկել են աշխատանքի հնարավորությունից: Մեղադրող Խաչատրյանը դիմել է քրեական վերաքննիչ դատարան, պահանջելով բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի քրեական դատարանի (Աջափնյակ նստավայր) դատավճիռը պատժի մասով, պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով: Քրեական վերաքննիչ դատարանում նախագահող դատավորն է Լուսինե Ալավերդյանը, բողոքի քննությունը նշանակվել է փետրվարի 27-ին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը