Մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ կհայտարարվի

Մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ կհայտարարվի

Միջազգային Ipress 2022-05-03 18:13:00 7953
putin-karabakh_-vy0I.jpg

ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային հենց մայիսի 9-ին, ինչը թույլ կտա լիարժեք մոբիլիզացնել Ռուսաստանի պահեստային ուժերը, գրում է CNN-ը:

Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Պուտինը կօգտագործի օրվա խորհրդանշական նշանակությունը և քարոզչական արժեքը՝ հայտարարելու Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների մասին: Պաշտոնյաները հակված են հետևյալ սցենարին՝ Պուտինը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ուկրաինային մայիսի 9-ին: Մինչ օրս ռուսական կողմը պնդում է, որ հակամարտությունը սոսկ «հատուկ ռազմական գործողություն» է, որի հիմնական նպատակը «ապազգայնացումն» է: «Կարծում եմ, որ նա կփորձի հեռանալ իր «հատուկ գործողությունից»:

Նա հիմք է ստեղծում, որպեսզի կարողանա ասել՝ «տեսեք, սա այժմ պատերազմ է նացիստների դեմ, և ինձ ավելի շատ մարդ է պետք»», - LBC ռադիոյին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները հաշվարկել են, որ առնվազն 10 000 ռուս զինվոր է զոհվել պատերազմի ընթացքում:

Մայիսի 9-ի վերաբերյալ մյուս տարբերակները ներառում են Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի և Դոնեցկի տարածքների բռնակցումը, հարավում Օդեսայի համար մեծ ճնշում գործադրելը կամ հարավային նավահանգստային Մարիուպոլ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հռչակումը:

ԱՄՆ-ն ունի «խիստ արժանահավատ» հետախուզական տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը «մայիսի կեսերին» կփորձի բռնակցել Լուգանսկը և Դոնեցկը, երկուշաբթի ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։ Կան նաև նշաններ, որ Ռուսաստանը կարող է ծրագրել «ժողովրդական հանրապետություն» հռչակել հարավարևելյան Խերսոն քաղաքում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը