«Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է». Հայկ Ղարսյանի վերջին խոսքերը

«Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է». Հայկ Ղարսյանի վերջին խոսքերը

Հասարակական Ipress 2024-04-16 10:20:00 3201
hayk-gharsyan_953W0.jpg

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ էր Հայկը, բայց մի քիչ էլ «իրասածի», երբեմն՝ կամակոր ու չարաճճի: Իր բնավորության մեջ ամեն գիծ կար, բայց ամենափոքրուց էլ շատ համեստ երեխա է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Աիդան:

Նոյեմբերյան քաղաքում է ծնվել Հայկը, մանկությունն ու պատանեկությունն այնտեղ են անցել, այնտեղ է դպրոց հաճախել: «Սովորել է թիվ մեկ միջնակարգ դպրոցում: Սիրում էր հումանիտար առարկաները, օտար լեզուները: Իսկ իններորդ դասարանի վերջում որոշեց, որ պետք է ընդունվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընկերոջ հայրիկն այդ տարիներին զինկոմիսարիատում էր աշխատում, և երկու ընկեր որոշեցին ընդունվել ռազմական վարժարան: Այդ ընթացքում ընկերն ընկավ, ձեռքը կոտրեց, բայց Հայկն ասաց՝ որոշել եմ, ուրեմն պետք է ընդունվեմ: Երեք տարի սովորելուց հետո Ռուսաստանի Դաշնությունում էր ցանկանում ուսումը շարունակել հրետանու գծով, քննություններ հանձնեց, բայց ընդունվել չստացվեց, արդյունքում իր հավաքած բալերով ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»:

Տիկին Աիդան հիշում է՝ Քառօրյա պատերազմի օրերին որդին և ռազմական համալսարանի կուրսանտները մեկնել էին Արցախ, ինչպես ասում են՝ վերապատրաստումների: «Պատերազմը սկսվել է, մեր զինվորների հետ հավասար կռիվ են տվել»: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Հայկը նշանակվեց Իվանյանի զորամասում, նա համալսարանն ավարտել և Արցախ է մեկնել լեյտենանտի կոչումով: «Պատերազմի օրերին ստացել է կապիտանի կոչում: Պատերազմից առաջ քննությունները գերազանց հանձնել էր, դեռ հրամանը չէր եկել, բայց Հայկը գիտեր, որ կապիտանի կոչում է ստանալու: Իր այդ կոչումը մեզ փոխանցվեց հետմահու: Հայկը վաշտի հրամանատարն էր»: Մայրիկն ասում է՝ սովորելու, հետո արդեն ծառայելու տարիներին Հայկն իրեն այլ տեղում չէր պատկերացնում:

«Քառօրյա պատերազմից հետո ասացի, որ դուրս գա զինվորական ծառայությունից, Հայկը պատասխանեց՝ մա՛մ, գիտե՞ս, թե մենք ինչ հայրենիք ունենք, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Մի այլ կերպ էր սիրում իր աշխատանքը, շատ էր նվիրված դրան: Ընկերներն ասում էին՝ ազատ ժամանակ Հայկը չէր ունենում, անընդհատ աշխատում էր, անընդհատ ինչոր բան անում: Բայց մեզ հետ չէր կիսվում ծառայության ընթացքից»: Նույն կերպ էլ Հայկն ընտանիքի անդամներին հեռու է պահել պատերազմից, չի տեղեկացրել, որ թեժ կետերում է: «Չենք իմացել, որ Ջրականում է, որ իր զինվորներից զոհեր է ունեցել: Ջրականի հանձնումից հետո Հայկը վերադառնում է Իվանյան, այդ ժամանակ միայն իմացանք, այն էլ՝ իր ընկերոջից, որ Հայկը Ջրականում է եղել: Ոչ մի օր չի հանգստացել, ամեն գիշեր զենք է տարել «Մարտունի 3» ու վերադարձել:

Հոկտեմբերի 21-ին իրեն տեղափոխել են Վարանդա: Վերջին անգամ այդ ժամանակ շատ մեծ դժվարությամբ ինձ հետ կապ հաստատեց, ասաց՝ մա՛մ, ուր որ գնում եմ, կապ չի լինելու, մի քանի օր չենք խոսի: Ու այդպես էլ դրանից հետո ինձ հետ չխոսեց: Պատերազմի օրերին իր հետ կապը մշտական չէր, եղել է նաև այնպես, որ երեք օր չի զանգել: Հիմնականում զանգահարում էր առավոտյան կամ երեկոյան շատ ուշ ժամերի, զրուցում էինք, ասում էր՝ զանգել եմ, որ ձայնս լսեք: Հոկտեմբերի 18-ին կամ 19-ին զրույցի ժամանակ ասացի՝ Հա՛յկ, խնդրում եմ, հանկարծ գերի չընկնես: «Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է»»: Հայկը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում: «Բայրաքթարն է հարվածել, Հայկն ու տղաները մտել են շելի մեջ: Հայկն իր տասը զինվորի հետ այդտեղ է եղել: Իրենց այդտեղից են «գտել»:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան արդեն շատ անհանգիստ էինք, ամեն հնարավոր հեռախոսահամարով զանգահարում էինք, որոնցով նա էր մեզ զանգահարել, որովհետև իր հեռախոսը չէր պատասխանում: Այդ ընթացքում կրկին իր հեռախոսահամարին զանգեցի, զարմացա, երբ օտար մարդ պատասխանեց: Հեռախոսը փոխանցեցի ամուսնուս, մտածեցի, որ գուցե ադրբեջանցի լինի, ամեն ինչ այդ պահին մտքովդ անցնում է:Ամուսինս խոսեց, տվյալներ ճշտեցին ու ոչինչ չասացին: Փաստորեն, մեզ հետ արդեն դիահերձարանից էին խոսում: Հոկտեմբերի 27-ի առավոտյան մեզ հայտնեցին լուրը, հոկտեմբերի 28-ին Հայկն արդեն «տանն էր»: Բայց չկարողացա իրեն տեսնել, ձեռքը բռնել, իմանալ՝ ի՞նքն է, թե՞ ոչ: Իր գլուխն էր վնասվել»: Հայկն ավագ եղբայր ու կրտսեր քույրիկ ունի: Վստահաբար, հենց նրանք են ծնողներին ուժ տվողը, թև ու թիկունք դարձողը: Մայրիկն ասում է. «Աղջիկս ամուսնացավ, թոռնիկ ունեցանք: Իրենով ապրում ենք: Բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան վերքն ավելի է խորանում»:

Հ. Գ. - Հայկ Ղարսյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Նոյեմբերյանի գերեզմանատանը:

      

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն