Հրապարակվել են լուսանկարներ տեղի ունեցած պայթյունի վայրից,որի հետևանքով երեխա է մահացել

Հրապարակվել են լուսանկարներ տեղի ունեցած պայթյունի վայրից,որի հետևանքով երեխա է մահացել

Հասարակական Ipress 2024-08-01 11:55:00 474
pluzum-e-texi-unecel_dLwMB.jpg

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։

Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի տներից մեկում է տեղի է  ունեցել պայթյուն, փլուզում

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի դին։

Օպերատիվորեն ժամանել են «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօօգնության բժիշիկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և վարչության պետ Աղասի Իսահակյանի հանձնարարականով արդեն ժամանում է քննչական խումբը, ինչպես նաև փորձաքրեագետները։

Փլուզման հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, տունն էլ ամբողջությամբ, կարելի է ասել, վերածվել է փլատակի։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ դեպքի վայրից շտապօգնության բժիշկները քաղաքացիների են տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են տան սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն-փլուզումը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը