Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

Հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

Հասարակական Ipress 2024-05-09 12:04:00 558
nor-orenq_VZM1p.jpg

ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահագն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««2024թ. հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար։ Ինչպե՞ս։

Քրեական օրենսգիրքը լրացվել է «Հետամտելը» կոչվող նոր հանցակազմով։ «Հետամտել» է համարվում օրինակ`

- ուրիշին հետևելը,

- ուրիշի հետ «ոչ ցանկալի» շփման մեջ մտնելը կամ դրա փորձը,

- ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը (օրինակ՝ ջուր լցնելը),

- ուրիշի տվյալներով սոցցանցերում «պռոֆիլ» բացելը։

Որպեսզի արարքը համարվի հանցագործություն, այն պետք է կատարվի պարբերաբար, և.

- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի «վախ կամ անհանգստություն», կամ

- «զոհին» պետք է ստիպի էապես փոխել իր կենսակերպը, կամ

- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի իր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն։

Բնականաբար, այս ամենը խիստ գնահատողական է, և case by case սկզբունքով գնահատվելու է իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից։ 

Առաջին հայացքից կթվա, թե նոր հանցակազմի նպատակը կանանց (կամ տղամարդկանց ) պաշտպանությունն է «տհաճ ուզողներից»։ Բայց, ունենք ծանրացնող հանգամանք, եթե արարքը կատարվել է «զոհի» պետական, քաղաքական, ծառայողական կամ հասարակական գործունեության հետ կապված»։​​​​​

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել