ՀՀ տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ․ Հոխիկյան

ՀՀ տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ․ Հոխիկյան

Քաղաքական Ipress 2022-08-22 10:46:00 3537
689cbe4d-8144-4f3c-bc56-3cfa7d0db7db_C7ggK.jpeg

Ստացվում է, Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ՝ փակելով տեղական և միջազգային նշանակության ճանապարհներ, արգելելով ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստալրագրող, տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը եւ գրառմանը կից քարտեզ է հրապարակել:

«Հայաստանի ԱԱԾ-ն արդեն շրջանառության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանի հանձնարարության հիման վրա կազմված փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանի հետ 3 անցակետ բացել մեքենաների տեղաշարժի համար։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի հայտարարությունից, անցակետեր են լինելու Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (Վարդենիսի մոտ), Սյունիքի մարզի Քարահունջ (Գորիսի մոտ) և Արարատի մարզի Երասխ հատվածներում։ 

Քանի որ Ադրբեջանը պարբերաբար պնդում է Նախիջևանի հետ ցամաքային կապի անհրաժեշտության մասին, հասկանում ենք, որ ամենակարևոր անցակետն իր համար Երասխում է, որի մոտ՝ բարձունքին արդեն տևական ժամանակ հենց ադրբեջանական հենակետեր են։ 

Մյուս երկու անցակետերը՝ Սոթքը և Քարահունջը, կապելու են Ադրբեջանի հյուսիսը և հարավը Նախիջևանի Սադարակ բնակավայրի հետ։ 
Ներքևի քարտեզում տեսնում եք այն ճանապարհները, որոնցով, ըստ Փաշինյան-Ալիև պայմանավորվածության, երթևեկելու են ադրբեջանցիները։ Մի դեպքում պայմանականորեն սկսելու են Գանձակից (Կիրովաբադ) և հասնելով Վարդենիս՝ մտնելու են Մարտունի, ապա Գեղհովիտ գյուղի միջով անցնելու են Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, անցնելու են Եղեգնաձորի մոտով, Արփի, Արենի, Չիվա, Ելփին, Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ, Երասխ գյուղերով՝ հասնելու են Նախիջևանի սահման։ Ճանապարհի այս ուղղությունը մոտ 172կմ է։ 

Քանի որ ադրբեջանցիների անվտանգությունը հատուկ պետք է ապահովվի, ենթադրում եմ, որ նրանց ավտոշարասյուները զինվորականներ են ուղեկցելու, հավանաբար ռուսներ կամ թեկուզ հայ ոստիկաններ։ Արցախի տխուր փորձը ցույց է տալիս, որ այն ժամերին, երբ ադրբեջանական ավտոշարասյուները անցնում են հայկական ճանապարհներով, դրանք փակվում են հայերի համար։ 

Այսինքն՝ օրինակ, մարտունեցին, վարդենիսցին կամ եղեգնաձորցին պիտի մեկ ժամ սպասի, մինչև ադրբեջանցիներն անցնեն իրենց բնակավայրով, որից հետո հայերին թույլ կտրվի երթևեկել։ Եվ դա կարող է լինել շաբաթվա մեջ մի քանի անգամ, գուցե ամեն օր։ Այս վտանգի մասին դեռևս 2021-ին Անգեղակոթի մասին խոսելիս նշել եմ։ 

Վերջին շրջանում Մարտունու Գեղհովիտ գյուղի միջով անցնող ճանապարհը, որ կապվում է Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքին, մեծ արագությամբ հիմնանորոգվում է։ Օրերս անցնում էի այդ հատվածով, բավական որակյալ ճանապարհ են սարքում։ Ճանապարհաշինարարները և տեղացիները բնականաբար չգիտեն, բայց ներքին օղակներից դժվար չէր ճշտել, թե ինչու են շտապում ավարտել ճանապարհի ասֆալտապատման այդ հատվածը։ Ադրբեջանական մեքենաների շարասյուները պետք է որակյալ ճանապարհներով անցնեն։ 

Նմանատիպ մյուս ճանապարհը մեկնարկելու է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտից, որտեղ ևս տեղադրված է անցակետ։ Ադրբեջանական մեքենաները անցնելու են Գորիս քաղաքի միջով, ապա հասնելու են Սիսիանի Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Ուղեձոր, Սարավան, Վայոց ձորի Վայք, Եղեգնաձոր բնակավայրերով՝ կրկին արգելափակելով ճանապարհները և թույլ չտալով, որ հայերը երթևեկեն։ Հետո ադրբեջանական մեքենաները շարունակելու են շարժը նույն երթուղով՝ հասնելով Երասխ և ապա Նախիջևանի սահման։ Ճանապարհի այս ուղղությունը մոտ 188կմ է։ 

Ստացվում է, Հայաստանի տարածքում ադրբեջանական մեքենաները անցնելու են ավելի քան 350կմ՝ շարասյունով և զինված ուղեկցությամբ՝ փակելով տեղական և միջազգային նշանակության ճանապարհներ, արգելելով ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը։ 

Սա մեզ սպասվող իրականությունն է, եթե Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը և հանձնարարությունը կատարվի։ 

Եզրակացությունները թողնում եմ հատկապես նրանց, ովքեր բնակվում են նշված ճանապարհի վրա կամ մոտերքում և գուցե սեփական մաշկի վրա զգան թշնամու հետ դավաճանական գործարքի ամբողջ հմայքը»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն