Հայտնի է օրեր առաջ «Մեգամոլ»-ում դանակահարողի և վիրավորի ինքնությունը

Հայտնի է օրեր առաջ «Մեգամոլ»-ում դանակահարողի և վիրավորի ինքնությունը

Հասարակական Ipress 2024-02-07 22:56:00 468
danakaharutyun-1pdofu_etuXY.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի, 2-րդ գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ պարզել են փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է, իսկ նրան սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք հարևաններ են և իրար ճանաչել են։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 4-ին, դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։ Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։ Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել էին արնանման հետքեր և հագուստներ։

Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված էր ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն էին ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել էին վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։
Պարեկները տարածքը սահմանազատել էին։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի Հրայր Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ֆոտլրագրողը հայտնել էր, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել էր նրան և առանց որևէ բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված էր հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը