Հայտնի է պայթյունից մահացած քաղաքացու ինքնությունը

Հայտնի է պայթյունից մահացած քաղաքացու ինքնությունը

Հասարակական Ipress 2024-06-13 23:09:00 726
paytyun-ka-zoh_tWQkh.jpg

Այսօր՝ հունիսի 13-ին, Այրվածքաբանություն ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Կարապետ Ս.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 7-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով «ջերմային այրվածք բոցով գլխի, իրանի զույգ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի մոտ 60 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին պայթյուն և խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր բռնկվել։

Կային վիրավորներ, այրված ու մոխրակույտի վերածված ավտոմեքենաներ, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։ Ճանապարհն ամբողջությամբ փակված էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են վիրավորների ինքնությունը։

Նրանք են՝Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Կարապետ Սիմոնյանը, Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գևորգ Չերքեզյանը, ովքեր «պոլիտրավմա, մարմնի բազմակի շրջանների ջերմային այրվածք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Lուսավուրիչ» բժշկական կենտրոն:

Իսկ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Հարութ Խաչատրյանը, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Լեո Հայրապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մհեր Գևորգյանը, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Աբրահամյանը և Երևանի բնակիչ 61-ամյա Լևոն Ստեփանյանը «զույգ վերին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որոնցից մի մասն այնուհետև տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը