Կյանքից անժամանակ հեռացել է Անի Փահլևանյանը՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սիրելի վոկալի ուսուցչուհին։
Այս մասին տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանից։
«Անին, լինելով երիտասարդ ու տաղանդավոր, հասցրել էր իր նվիրումով ու սիրով մասնակցել բազմաթիվ համերգների և մրցույթների, միշտ փայլելով իր ունակություններով ու աշակերտների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով։
Ցավակցում ենք հարազատներին և բոլորին, ովքեր ճանաչում ու սիրում էին Անիին»։
Հայտնի է դարձել,որ Անի Փահլևանյանը մահացել է ավտովթարի հետևանքով։
