Հայտնաբերվել է անհետ կորած համարվող հաղորդավարի մարմինը

Հայտնաբերվել է անհետ կորած համարվող հաղորդավարի մարմինը

Միջազգային Ipress 2024-06-09 13:25:00 696
michel-mosl_bRrAb.jpg

Հինգ օր առաջ հունական Սիմի կղզում անհետացած BBC-ի հաղորդավար Մայքլ Մոսլին մահացած է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է newsbomb.gr տեղեկատվական պորտալը։

67-ամյա հաղորդավարի մարմինը հայտնաբերվել է ափից 10 մետր հեռավորության վրա գտնվող արգելապատնեշի մոտ։ Մահը հաստատել են ոստիկանությունից։

Proto Thema թերթը պարզաբանում է, որ դիակը նկատել են ծովից։ Սիմիի քաղաքապետ Լեֆտերիս Պապակալոդուկասը լրագրողների հետ նավ է նստել՝ ցույց տալու նրանց կղզու վտանգավոր վայրերը։ Նրանք մահացած հաղորդավարի մարմինը նկատել են այդ վայրերում նկարահանումների ժամանակ։

Հունիսի 5-ին Մոսլին ընտանիքի և մի քանի ծանոթների հետ գնացել է լողալու դժվարամատչելի լողափում, իսկ հետո, հոգնածության պատճառաբանությամբ, որոշել է ոտքով այնտեղից տուն վերադառնալ։ Մյուսները կեսօրին նավակով են վերադարձել։ Երբ տղամարդուն տանը չեն գտել, սկսել են փնտրել նրան։

Ոստիկանությունը և առափնյա պահպանության աշխատակիցները, օգտագործելով ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք, այս օրերին կղզում փնտրում էին հետքեր, որոնք կարող էին օգնել գտնել կորած հաղորդավարին։ Նա իր մոտ բջջային հեռախոս չի ունեցել, ուստի հնարավոր չի եղել հետևել Մոսլիի վերջին տեղաշարժերին։ Սիմիում նաև ջրասուզակներ են աշխատել՝ որոնումներ իրականացնելով կղզու ջրերում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը